Համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածի Խնամակալության և հոգեբարձուների մարմինները ՏԻՄ մարմիններն են , որոնց կից գործում են Խնամակալության և հոգեբարձության հանձնաժողովներ: Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության և հոգեբարձության մարամինը սահմանաված կարգով տարեկան հաշվետվություն է ներկայացնում հանրությանը:
Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության
մարմնի (ԽՀ) 2012թ. գործունեության հաշվետվություն
1. Հաշվետու ժամանակահատվածում հանձնաժողովը գումարել է 32 նիստ, քննարկվել է 123 հարց:
2. Տարբեր պատճառներով ծնողական խնամքից զրկված 38 անչափահասի նկատմամբ նշանակվել է խնամակալ:
3. Տարբեր պատճառներով ծնողական խնամքից զրկված 9 անչափահասի նկատմամբ նշանակվել է հոգաբարձու:
4. 5 անգործունակ քաղաքացու նկատմամբ սահմանվել է խնամակալություն:
5. 17 ընտանիքի համար կատարվել է երեխաների և նրանց խնամքին ու դաստիարակությանը հավակնող կողմերի կյանքի պայմանների հետազոտություն, տրվել է վեճի էության մասին եզրակացություն:
6. 2 քաղաքացու նկատմամբ սահմանվել է պատրոնաժ:
7. 7 անչափահաս, որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխայի վերցվել է սկզբնական հաշվառման:
8. 5 անգործունակ անձ մշտական բնակության համար ընդունվել են Վարդենիսի տուն-ինտերնատ, և նրանց խնամակալները ազատվել են խնամակալի պարտականությունների կատարումից:
9. 2 անչափահասի խնամակալ ազատվել է խնամակալի պարտականությունների կատարումից, երեխաների խնամքը և դաստիարակությունը հանձնվել է ծնողներին:
10. 2 անչափահասի խնամակալ ազատվել է խնամակալի պարտականությունների կատարումից և նրանց նկատմամբ սահմանվել է նոր խնամակալություն:
11. 5 անչափահասի գույքի նկատմամբ նոտարական հաստատման ենթակա գործարքի թույլտվություն է տրվել:
12. 1 չափահաս, որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձ վերցվել է սկզբնական հաշվառման:
13. 1 առանց ծնողական խնամքի մնացած անչափահաս ուղարկվել է Վանաձորի մանկատուն:
14. 1 անձի անգործունակ ճանաչելու մասին նյութերն ուղարկվել են դատարան:
15. «Զանգակատուն» ԲՀԿ-ի հետ համատեղ ապրիլ ամսվա մեջ կատարվել են տնայցեր խնամակալություն և հոգաբարձություն սահմանված, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում գտնվող ընտանիքներ:
16. Կատարվել է տնայց խնամատար ընտանիք: Ուսումնասիրվել են խնամատար ընտանիքում երեխայի կյանքի պայմանները: Խնամատար ծնողը հանձնաժողովին ներկայացրել է հաշվետվություն, որը հանձնաժողովի կողմից արժանացել է բարձր գնահատականի:
17. Երեխաների իրավունքների պաշտպանության թեմայով խնամակալական հաստատություններում, երեխաների հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ներում, մասնավորապես «Զանգակատուն» և «Օրրան» ՀԿ-ներում հանձնաժողովը կազմակերպել է դասընթացներ շահառու երեխաների և նրանց ծնողների հետ:
18. Կազմակերպվել են ընդլայնված նիստեր ՀԿ-ների և ԶԼՄ-ների մասնակցությամբ:
Հանձնաժողովը կազմակերպել է տարաբնույթ մշակութային և ուսուցողական միջոցառումներ` նպատակ ունենալով այդ ճանապարհով նպաստել կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների աշխարհայացքի դրական ձևավորմանը, զարգացմանը, հայրենասիրական ու գեղագիտական դաստիարկությանը, ազգային արվեստին և մշակութային ժառանգության հաղորդակցմանը.
Ապրիլ–հունիս ամիսներին անց է կացվել հայ երգի, պարի, երաժշտության համաքաղաքային մանկապատանեկան 23-րդ փառատոնը:
Մայիսի 26-ին Սուրբ Գր.Նարեկացի եկեղեցու դահլիճում կազմակերպվել է երգի 23-րդ փառատոնի եզրափակիչ փուլը և գալլա համերգը:
ՀՀ ոստիկանության և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հետ համատեղ ընտանիքի միջազգային օրվան նվիրված մայիսի 15-ին քաղաքապետարանում կազմակերպվել է կլոր սեղան:
ՙՍեյվ դը չիլդրեն՚ կազմակերպության հետ համատեղ քաղաքի թիվ 6, 10, 16, 27, 28 հանրակրթական դպրոցներում, Վանաձորի մանկատանը, երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում, ՙԶանգակատուն՚ և ՙՕրրան՚ ՀԿ-ներում կազմակերպվել է «Իմ ընտանիքը…» շարադրությունների և նկարչական աշխատանքների մրցույթ, որին մասնակցել են 200-ից ավելի երեխաներ:
Հունիսի 1-ին Շ.Ազնավուրի անվան մշակույթի պալատում կազմակերպվել է «Իմ ընտանիքը…» շարադրությունների և նկարչական աշխատանքների մրցույթի մրցանակակիր երեխաների պարգևատրությունը:
Հունիսի 1-ին Շ.Ազնավուրի անվան մշակույթի պալատում կազմակերպվել է ուրախ համերգ` նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
2012թ. հունիս-օգոստոս ամիսները քաղաքապետարանը հայտարարել է երեխաների իրավունքների պաշտպանության եռամսյակ:
Հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կազմակերպվել է պոեզիայի և ասմունքի համաքաղաքային մանկապատանեկան 20-րդ փառատոնի առաջին փուլը:
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ` ԳԱԳԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ