Ուսուցչի օրվա առթիվ՝ մանկավարժներին հյուրընկալել էր Վանաձորի քաղաքապետը

Ուսուցչի միջազգային օրը ևս մեկ առիթ է՝ կարևորելու նրա շնորհակալ աշխատանքը, ուշադրությունը սևեռելու կրթության ոլորտի գործընթացներին: Ուսուցչի օրը դուրս չմնաց Վանաձորի համայնքապետի ուշադրությունից: Վանաձորի քաղաքապետարանի դահլիճում Մամիկոն Ասլանյանը հյուրընկալեց 30 մանկավարժի: Միջոցառման ընթացքում համայնքի ղեկավարը հանդես եկավ ողջույնի և շնորհավորանքի խոսքով՝ կարևորելով մեր պետության հզորացման ու ազգային իղձերի իրականացման գործում մանակվարժներից յուրաքանչյուրի կատարած աշխատանքի կարևորությունը, ընդգծելով, որ ուսուցչի անձնական օրինակով ու նվիրումով է ուրվագծվում 21-րդ դարի հայ մարդու նկարագիրը:

Հայ մարդը դարեր շարունակ ակնածանքով և մեծարանքով է վերաբերվել մանկավարժի գործին` նրան վերապահելով նոր սերնդի կրթության և քաղաքացու ձևավորման դժվարին աշխատանքը: Համայնքի ղեկավարը համայնքապետարանի աշխատակազմի,ավագանու և իր անունից շնորհավորագրեր և ծաղկեփնջեր հանձնեց ուսուցիչներին, ապա համայնքապետարանի աշխատակազմի,ավագանու և իր անունից շնորհավորագրեր և ծաղկեփնջեր հանձնեց ուսուցիչներին: Վերջում օրվա հերոսները միասին լուսանկարվեցին:

You May Also Like

Leave a Reply