ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի’ համաքաղաքացիներ,
Շնորհավորում եմ Աշխատանքի օրվա կապակցությամբ։
Այս օրը մեր ժողովուրդն ավանդաբար տոնում է՝ իր վերաբերմունքն արտահայտելով աշխատանքի և աշխատավորի հանդեպ։Մենք լավ գիտենք աշխատանքի գինը, քանի որ դարեր շարունակ սեփական ձեռքերով ենք կառուցել մեր տունը, շենացրել հայրենի հողն ու կերտել մեր ապագան։
Թանկագին բարեկամներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ մայիսմեկյան տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, լիություն ու բարեկեցություն ձեր ընտանիքներին։ Թող հաջողությունն ուղեկցի ձեզ՝ ձեր արդար ու քրտնաջան աշխատանքում։

You May Also Like