Համայնքի ղեկավար

Vanik Ohanyan

Վանիկ Սիրակի Օհանյան

Ծնվել է 1982թ. հոկտեմբերի 22-ին Վանաձորում:

2005թ. ավարտել է Մ.  Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը: Բժիշկ-ստոմատոլոգ:

2006-2007թթ. եղել է «Գայանա-Դենտ» ՍՊԸ-ի բժիշկ-ստոմատոլոգ:

2007-2013թթ.՝ «ԴԵՆՍ» ՍՊԸ-ի բժիշկ-ստոմատոլոգ:

2008-2010թթ. դասավանդել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի ստոմատոլոգիայի ֆակուլտետում:

2011-2016թթ. եղել է «Ալֆա-ֆարմ» ՓԲԸ-ի դեղատնային ցանցի Լոռու մարզի տարածքային ղեկավար:

2013-2017թթ.՝ «Իգոր Չախմախչյան» ստոմատոլոգիական կլինիկայի բժիշկ-ստոմատոլոգ:

2017թ. հիմնադրել է «Օհանյան կլինիկա» ՍՊԸ-ն:

2019 թվականին  եղել է «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի տնօրեն:

2020թ. դեկտեմբերի 17-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

2021 թվականի հոկտեմբերի 12-ին ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

հեռ՝ (+374 322) 2 26 48,  (+374 60) 65 04 04,  (+374 60) 65 00 40

ֆաքս՝ (+374 322) 2-22-50

էլ.փոստ՝ info@vanadzor.am, vanadzor.lori@mta.gov.am

Վեբ կայք՝ www.vanadzor.am