ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
- ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Տաշիր-Ձորագետի շրջանը և հատկապես Վանաձոր քաղաքի տարածքը հարուստ են մեծ ու փոքր հնագիտական հուշարձաններով («Թագավորանիստ», «Մաշտոցի բլուր», «Քոսի ճոթեր»), բրոնզե դարի և վաղ երկաթի դարաշրջանի (մ.թ.ա. lll հազարամյակ) դամբարաններով: Այստեղ ծաղկում է ապրել խեցեգործությունը, զարգացել է մետաղագործությունը:
Բնակավայրի մասին միջնադարից մեզ հասած շատ տեղեկություններ չեն պահպանվել: Միակ հետքը Վանաձորի կիրճում գտնվող Պապանի գյուղն է:
Գուգարքի հետ միասին՝ Վանաձորի տարածքում գտնվող բնակավայրը մ.թ.ա. ll դարում եղել է Մեծ Հայքի, իսկ մ.թ. X դարում՝ Կյուրիկյան թագավորություն կազմի մեջ: Ենթադրվում է, որ Ղարաքիլիսա (Սև եկեղեցի) անունը թաթարական է, տրվել է Xlll դարի սկզբներին Վանաձորի հյուսիսային բլրի վրա գտնվող սև քարից կառուցված եկեղեցու անունով:
1801թ. Վրաստանի հետ Ռուսաստանին է անցնում նաև Լոռին, և Ղարաքիլիսան դառնում է սահմանային զորակայան: 1849թ. Ղարաքիլիսան Երևանի նահանգի մեջ էր: 1870թ. Դիլիջան-Ղարաքիլիսա-Ալեքսանդրապոլ ճանապարհի, իսկ 1899թ. Թիֆլիս-Ղարաքիլիսա-Ալեքսանդրապոլ երկաթուղու, կայարանի, փոստատան և իջևանատների կառուցումը նպաստեց գյուղաքաղաքի ձևավորմանն ու զարգացմանը:
1812թ. Եվրոպացի ճանապարհորդներ Ջեյմս Մորիերը և Ռոբերտ Հերփորթը տեսել են փայտե, հողածածկ տներով մի խղճուկ գյուղակ: Իսկ 1829թ. Ղարաքիլիսա եկած Խաչատուր Աբովյանը վկայում է, որ այստեղ հազիվ 500-600 բնակիչ կար, որոնք գաղթել էին Երևանից: Հետագայում Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, Ղարաքիլիսայում բնակություն են հաստատել Արևմտյան Հայաստանի Կարս, Արդահան, Բայազետ, Էրզրում քաղաքներից գաղթած մի քանի հարյուր հայ ընտանիքներ:
Նախախորհրդային շրջանում այստեղ գործել են եկեղեցական, ծխական (հիմնվել է 1853թվականին), օրիորդաց (1879), պետական երկդասյա ռուսական (1897) և ռուս պաշտոնյաների երեխաների (1908) դպրոցներ:
Վանաձորը քաղաքային բնակավայր է 1924թվականից: 1929-1930թվականներին կազմվել է Ղարաքիլիսայի (հետագայում՝ Կիրովական, այնուհետև Վանաձոր) առաջին հատակագիծը (ճարտարապետներ՝ Կարո Հալաբյան, Միքայել Մազմանյան, Գևորգ Քոչար), որով նախատեսում էր քաղաքի տարածքն ընդլայնել արևմտյան և արևելյան ուղղություններով՝ Դիմաց թաղամասում: Մինչև 1935թ. կոչվել է Ղարաքիլիսա: 1935թ. հունվարին Հայկական ԽՍՀ Կենտգործկոմի նախագահությունը որոշում է հեղափոխական Սերգեյ Միրոնովիչ Կիրովի հիշատակը հավերժացնելու նպատակով քաղաքը վերանվանել Կիրովական: 1939թ. գլխավոր հատակագծով (ճարտարապետներ՝ Ն. Զարգարյան, Ա. Մինասյան) որոշակի է դարձել քաղաքի կերպարը՝ զարգացման նշանակալից հեռանկարներով (արդյունաբերական կենտրոն և ամառանոցային վայր): 1949թ. կազմվել է նոր գլխավոր հատակագիծ (ճարտարապետներ՝ Հ Դավթյան, Ռ. Գրիգորյան): 1950-ական թվականներին կառուցապատվել է Կիրովի անվան (այժմ՝ Հայքի) հրապարակը՝ քաղաքի վարչակառավարչական կենտրոնը:
19-րդ դարում քաղաքում եղել է երկու եկեղեցի՝ կառուցված 1831թվականին (1828թ. երկրաշարժից քանդված հին եկեղեցու տեղում) և 1895թ. (ռուսական եկեղեցին): 1978թ. քաղաքում գործել են արդյունաբերական 27 ձեռնարկություններ: Այդ ժամանակաշրջանի արդյունաբերության առաջատարը Ալեքսանդր Մյասնիկյանի անվան քիմիական գործարանն էր: Ժամանակին քաղաքի խոշոր ձեռնարկություններից են եղել քիմիական մանրաթելերի, ճշգրիտ հաստոցների, «Ավտոգենմաշ», «Ավտոմատիկա» գործարանները, տրիկոտաժի, կահույքի, կարի արտադրական միավորումները: «Պոլիմերսոսինձ» գիտաարտադրական միավորումն իր բնագավառի առաջատար գիտական կենտրոններից էր: Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս մեծ համբավ են ունեցել այն ժամանակ Կիրովականի կահույքի, մորթու-մուշտակի, կարի ֆաբրիկաները, «Լոռի» հանքային ջրերի գործարանն ու թեթև արդյունաբերության այլ ձեռնարկություններ:
1992թ. քաղաքը կոչվում է Վանաձոր: Այն Հայաստանի Հանրապետության երրորդ քաղաքն է (80000 բնակչություն՝ 2017թ., իսկ 1988թ.-ին՝ 178000), Լոռու մարզկենտրոնը:
Այսօր քաղաքը մեծամասամբ հաղթահարել է 1988թ. ավերիչ երկրաշարժի հետևանքները և թևակոխել է զարգացման նոր փուլ: Այժմ քաղաքը զարգացման երկրորդ շունչն է առնում: Վանաձորում գործում են 6 բուհ, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը, 10 մարզադպրոց, ընդհանուր առմամբ 19 մշակութային հիմնարկներ՝ երաժշտական դպրոցներ, արվեստի դպրոցներ, երգչախմբեր, մշակույթի տներ, թատրոններ, թեթև արդյունաբերական ձեռնարկություններ և այլն:
- ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
Լոռու մարզկենտրոն Վանաձորը գտնվում է Հայաստանի հյուսիսային մասում: Զբաղեցնում է 2599,33հեկտար մակերես՝ Փամբակի և Բազումի լեռների հովտում:
Հեռավորությունը Երևանից ավտոմոբիլային ճանապարհով 120կմ է, երկաթգծով՝ 224կմ: Ծովի մակերևույթից բարձր է 1353մ: Քաղաքի միջով հոսում են Փամբակ, Տանձուտ և Վանաձոր գետերը:
Վանաձորը տարածքային վարչական կենտրոն է, տրանսպորտային հանգույց՝ այստեղով են անցնում Երևան-Թբիլիսի երկաթգիծը, ինչպես նաև միջպետական կարևորագույն ավտոճանապարհներ:
- ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը (մմ) | 437,1մմ |
Օդի միջին ջերմաստիճանը հունվարին (0C) | -80C |
Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին (0C) | +220C |
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Նախկին (ՀԽՍՀ) վարչական շրջանի անվանումը | Կիրովական /1935թ./ |
2. Համայնքի հեռավորությունը՝ | |
2.1) մայրաքաղաքից (կմ) | 120կմ |
2.2) մարզկենտրոնից (կմ) | 0 |
2.3) պետական սահմանից ուղիղ գծով (կմ) | 106,8կմ և 87,5կմ |
2.4) նախկին շրջկենտրոնից (կմ) | 0 |
2.5) միջպետական նշանակության ավտոճանապարհից (կմ) | – |
2.6) երկաթուղային կայարանից (առկայության դեպքում) (կմ) | առկա է |
4. Համայնքի բարձրությունը ծովի մակերևույթից (մ) | 1353մ |
5. Համայնքի վարչական տարածքը (քառ. կմ/հա) | 2599.33հա |
6․Սահմանակից համայնքների անվանումները | Սպիտակ, Ազնվաձոր, Արջուտ, Բազում, Գուգարք, Դարպաս, Լեռնապատ, Շահումյան, Փամբակ |
7. Համայնքապետարանի էլեկտրոնային փոստի հասցեն | vanadzor.lori@mta.gov.am |
8. Համացանցային պաշտոնական կայքի հասցեն | vanadzor.am |
9. Համայնքի ղեկավարի հեռախոսահամարը | 060 650 040;(0322)226-48 |
10. Համայնքապետարանի հեռախոսահամարը | 060 650 757; (0322)411-00 |
11․Համայնքի հեռախոսային կոդը | (+374)322; |
12․Համանքում փոստային բաժանմունքի առկայությունը (այո, ոչ) | այո |
13.Համայնքապետարանի փոստային դասիչը | 2001 |
14.Հաստատված գլխավոր հատակագծի առկայությունը (այո, ոչ) | այո |
15. Քաղաքացիների սպասարկման գրասենյակի առկայությունը (այո, ոչ) | այո |
- ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
2022թ. | |
1. Մշտական բնակչության թվաքանակը | 76100 |
2. Գրանցված ծնունդների քանակը | 1100 |
2.Մահացության դեպքերի քանակը | 1230 |
3.Ամուսնությունների քանակը | 428 |
4. Ամուսնալուծությունների քանակը | 189 |
5. Տնային տնտեսությունների թիվը | 17975 |
6. Ընտանեկան նպաստ ստացող տնային տնտեսությունների քանակը | 2737 |
7. Կենսաթոշակառուների քանակը | 26284 |
8. Հաշմանդամություն ունեցող անձանց քանակը | 9279 |
- ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2022թ. | |
1. Գրադարանների քանակը |
1 մասսայական և 3 մանկական |
2. Արվեստի դպրոցների քանակը | 4 |
3. Երաժշտական դպրոցների քանակը | 3 |
4. Նախադպրոցական հիմնարկների քանակը | 20 |
5. Հանրակրթական դպրոցների քանակը | Ընդ. 30 հիմնական՝ 24, ավագ՝ 6 |
6. Նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների քանակը | |
7. Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների քանակը | 6 |
8. Բարձրագույն ուսումնական հաստատությունների քանակը | 6 |
9. Մարզադպրոցների քանակը /համայնքային ենթակայության/ | 11 |
- ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
2022թ. | |
1. Համայնքի բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը (մ2) | 1760761 |
2. Բազմաբնակարան շենքերի ընդհանուր թիվը | 1065 |
3. Բնակելի տների (առանձնատների) ընդհանուր թիվը | 7741 |
- ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2022թ. | |
1. Գյուղատնտեսական նշանակության հողեր (հա) | 3.26 |
2. Բնակավայրերի հողեր (հա) | 1905.65 |
3. Արդյունաբերական, ընդերք օգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների | 305.19 |
4. Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյետներ | 80.80 |
5. Հատուկ նշանակության | 14.38 |
6. Հատուկ պահպանվող տարածքների | 109.15 |
7. Անտառային | 121.74 |
8. Ջրային | 59.17 |
9.Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը | 1209 |
10. Մանր եղջերավոր անասունների (ոչխար և այծ) գլխաքանակը | 78 |
11. Խոզերի գլուխաքանակը | 223 |
12. Գյուղատնտեսական տեխնիկա | |
12.1 տրակտորներ (քանակը) | |
12.2 կոմբայններ (քանակը) | |
13. Գյուղացիական տնտեսությունների թիվը |
- ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
1. Էլեկտրական ենթակայանների քանակը | 275 |
2. Բնակավայրի գազիֆիկացման առկայությունը (այո, ոչ) | այո |
3. Բնակավայրի աղբավայրի առկայությունը (այո, ոչ) | ոչ |
4. Բնակավայրում գերեզմանատան առկայությունը (այո, ոչ) | այո |
5. Ներբնակավայրային ճանապարհների ընդհանուր երկարությունը (կմ) | 220 |
6. Կոմունալ և ճանապարհաշինական տեխնիկայի առկայությունը | |
6.1 Ինքնաթափ բեռնատար մեքենաների քանակը | – |
6.2 Էքսկավատորների քանակը | – |
6.3 Թրթուրավոր տրակտորների քանակը | – |
6.4 Գրեյդերների քանակը | – |
6.5 Աղբատար մեքենաների քանակը | – |
6.7 Բազմաֆունկցիոնալ կոմունալ մեքենաների քանակը | 4 |
6.8 Վակումային փոշեկուլ մեքենաների քանակը | 3 |
6.9 Ավտոաշտարակների քանակը- | |
7. Բնակավայրի տարածքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը (կմ) | 17,478 |
8. Բնակավայրի տարածքում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերի առկայությունը (այո, ոչ) և դրանց քանակը | բանկ’ 10, մասնաճյուղ’14 |
9. Ներհամայնքային երթուղիների առկայությունը (այո, ոչ) | այո |
10. Ներբնակավայրային երթուղիների առկայությունը (այո, ոչ) |
այո |
- ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Համայնքի վարչական բյուջեի եկամուտներ (հազ. դրամ)
Ընդունված բյուջե | Փաստացի | |
1.Ընդամենը եկամուտներ | 2857805.7 | 2993184.3 |
2. Հարկային եկամուտներ, ընդամենը
այդ թվում` |
544078.6 | 758908.3 |
2.1 հողի հարկ | 7000.0 | 9211.2 |
2.2 գույքահարկ | 537078.6 | 749697.1 |
3. Պաշտոնական տրանսֆերտներ, ընդամենը | 1738455.6 | 1738455.6 |
3.1 դոտացիա | 1734631.6 | 1734631.6 |
3.2 սուբվենցիա | 3824.0 | 3824.0 |
4. Մուտքեր հողի օտարումից | 603631.9 | 49719.8 |
Համայնքի վարչական բյուջերի ծախսեր (հազ. դրամ)
Ընդունված բյուջե | Փաստացի | |
1. Ընդամենը ծախսեր | 2857805.7 | 2643436.9 |
Համայնքի ֆոնդային բյուջերի եկամուտները (հազ. դրամ)
Ընդունված բյուջե | Փաստացի | |
1. Ընդամենը ֆոնդային բյուջեի եկամուտներ | 607314.5 | 310128.9 |
Ֆոնդային բյուջեի ծախսեր (հազ. դրամ)
Ընդունված բյուջե | Փաստացի | |
1. Ընդամենը ծախսեր | 607314.5 | 493838.7 |
- ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
1.Համայնքապետարանի աշխատողների թվաքանակը, մարդ
որից՝ 1.1 համայնքային ծառայողներ |
157 |
124 | |
2. Բնակավայրի բնակիչ ավագանու անդամների թվաքանակը | 30 |