Այսօր՝ մայիսի 2-ին, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի գլխավորությամբ համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում արվեստի գործիչների հետ։
Հանդիպման հիմանական նպատակն էր ներկաների հետ քննարկել համայքում հուշարձանների առկա վիճակի և նորերի տեղադրման հարցերը։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը լսեց ներկաների կարծիքները, առաջարկությունները և նշեց, որ աշխատանքները կկազմակերպվեն ըստ սահմանված ընթացակարգի և աշխատանքներում անպայման իրենց մասնակցությունը կունենան նաև արվեստի ներկայացուցիչները։