Վանաձորում շարունակվում են փողոցների ասֆալտապատման աշխատանքները։
Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակար Արկադի Փելեշյանը այցելել է Ղուկասյան փողոց, որտեղ իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։
Նշենք, որ Ղուկասյան փողոցում 1976 թվականից մինչ օրս հիմնանորոգման աշխատանքներ չեն իրականցվել։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին,տեղեկացել, որ աշխատանքները կատարվում են ըստ նախապես պլանավորված ընթացակարգի։
Շրջայցերը կունենան շարունակական բնույթ։
Հերթականությամբ կհիմնանորոգվեն երկրորդային մյուս փողոցները։
Աշխատանքները իրականացվում են համայնքային ֆինանսավորմամբ։