Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի շնորհավորանքը Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ

Լրագրողական համայնքի սիրելի ներկայացուցիչներ,
շնորհավորում եմ Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ:
Սա այն եզակի տոներից է, որը վերաբերում է ոչ միայն մասնագիտական համայնքին, այլև պետությանը, հասարակության բոլոր շերտերին։
Մաղթում եմ ձեզ մասնագիտական նորանոր հաջողություններ, ստեղծագործական մեծ ջիղ և ուշադիր ընթերցողներ:
Արդարության, ճշմարտության և անկողմնակալ լրատվությանը միտված ձեր գործունեության արդյունքում է հնարավոր տեսնել իրականությունը, շտկել սխալները և կանխել անթույլատրելին:

You May Also Like