Վանաձորի քաղաքապետը նախաձեռնել և հրավիրում է հանրային բաց լսումներ 2015 թ. համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ:
Շահագրգիռ անձինք և կազմակերպություններն իրենց դիտողությունները և առաջարկությունները կարող են ներկայացնել Վանաձորի քաղաքապետին գրավոր` ք. Վանաձոր , Տիգրան Մեծի 22 հասցով,կամ առցանց՝ info@vanadzor.am, vanadzor.lori@mta.gov.am էլեկտրոնային հասցեներով:
Տարեկան հաշվետվությանը կարելի է ծանոթանալ Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքում՝ www.vanadzor.am:
Հաշվետվության վերաբերյալ դիտողությունների և առաջարկությունների վերջնաժամկետը 2016 թվականի փետրվարի 14-ը:
Վանաձորի քաղաքապետարան