Քաղաքացիների ընդունելություն

Ապրիլի 30-ին քաղաքացիների հերթական ընդունելությունը իրականացրեց Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։
Ներկա էին համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային բաժինների պատասխանատուները։
Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը լսեց բնակիչների կողմից բարձրաձայնված խնդիրները։
Հարցերի մի մասը ոլորտային պատասխանատուների հետ քննարկվեցին և լուծում ստացան տեղում, որոշ հարցերի դեպքում հանձնարարվեց գործնական քայլեր ձեռնարկել՝ բնակիչներին աջակցելու համար։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի մոտ ընդունելության կարող են մասնակցել այն քաղաքացիները, որոնք իրենց դիմումը, բողոքը, առաջարկությունը օրենքով սահմանված կարգով ներկայացրել են տեղական ինքնակառավարման մարմնին և դրա վերաբերյալ սահմանված ժամկետում պատասխան չեն ստացել, կամ գտնում են, որ ստացված պատասխանը հիմնավորված չէ, և այդ պատճառով ցանկանում են Վանաձորի համայնքի ղեկավարի պաշտոնակատարին անձամբ ներկայացնել վիճարկման առնչությամբ իրենց նկատառումները:
Քաղաքացիների ընդունելությունը համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կողմից իրականացվում է երկու շաբաթը մեկ անգամ` չորեքշաբթի օրը, ժամը 11։00-ից:
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի մոտ ընդունելության կարգին և պայմաններին կարող եք ծանոթանալ՝ այցելելով համայնքապետարանի կառավարման տեղակատվական համակարգի «ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ» բաժին․

You May Also Like