ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ս/թ մարտի 5-12-ը Վանաձորի <<Ալբերտ Ազարյանի անվան <<Կենտրոն>> համալիր մարզադպրոց>>-ի խաղադահլիճում /հասցե` Մխիթար Հերացու 41/ անց է կացվելու Վանաձոր քաղաքի մինչև 16տարեկան պատանիների ֆուտզալի (մինի ֆուտբոլ) գավաթի խաղարկություն:
Գավաթի խաղարկությանը կարող են մասնակցել Վանաձոր քաղաքի մինչև 16 տարին լրացած ֆուտբոլիստներով համալրված ցանկացած թիմեր, ովքեր կունենան համապատասխան խաղահագուստ և ռետինե խաղակոշիկներ, կկատարեն կանոնակարգի պահանջները և կհայտավորվեն որևէ կազմակերպության անունից:
Տեղեկությունների համար կարող եք դիմել Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժին 403 սենյակ կամ զանգահարել 4-10-00, 4-11-00 հեռախոսահամարներով:

You May Also Like

Leave a Reply