Այսօր` վանաձորիցի դյուցազուն ծանրորդ, ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, համաշխարհային բազմակի ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ Զորիկ Պողոսյանը սահմանեց համաշխարհային և Դյուցազնագրքի թվով 7-րդ ռեկորդը։ Նա առանց ամրագոտի` 230 կգ ծանրաձողը ուսերի վրա քայլեց մի քանի քայլ հետ, այնուհետև մեկ մետր առաջ, որից հետո կատարեց երկու կքանիստ, ապա առանց հանգստի, ծանրաձողի քաշը ավելացնելով 10 կգ, կատարեց ևս մեկ կքանիստ:
Միջոցառումը կայացավ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի և Դյուցազնագրքի ասոցիացիայի գլխավոր նախագահ Վարդան Թովմասյանի նախաձեռնությամբ: