Սահմանադրության ընդունումն ու պահպանումը ցանկացած ժողովրդի ու պետության համար կարևորագույն նշանակություն ունի, այն երկրի բնականոն զարգացման ու ներքին խաղաղության, ժողովրդավարության ու համերաշխության խորհրդանիշն է:
Սրտանց շնորհավորելով Սահմանադրության օրվա առթիվ, ցանկանում եմ խաղաղ ու բարեկեցիկ կյանք մեր ժողովրդին ու ամրություն՝ երկրի սահմաններին:
Սահմանադրությունը երկրի անձնագիրն է, իսկ դրա պահպանումը՝ երկրի հետագա բարգավաճման հիմքն է ու հենարանը: Մաղթում եմ, որ բարօրություն ու խաղաղությունը մշտապես գերակայեն մեր երկրում:
Վանաձորի քաղաքապետ՝ Սամվել Դարբինյան