«Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով բանախոսությունների շարք

Ապրիլի 27-ին՝ ՀՀ Քաղաքացու օրվա առթիվ նախատեսվող միջոցառումների շրջանակում Լոռու մարզի համայնքներում կազմակերպվում է «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով հայրենաճանաչության, երիտասարդությանը հուզող թեմաներով բանախոսությունների շարք՝ 14-30 տարեկան երիտասարդների, հանրակրթական ուսումնական հաստատությունների բարձր դասարաններում սովորող աշակերտների մասնակցությամբ:
Հանրային քննարկումների ընթացքում, որպես բանախոսներ, հանդես կգան պետական և համայնքային իշխանության ներկայացուցիչներ, պետականաշինության գործում ներդրում ունեցող, հասարակական ակտիվ գործունեություն ծավալող գործիչներ, կրթության, գիտության, տեխնոլոգիաների, սպորտի, մշակույթի բնագավառներում ակնհայտ հաջողություններ արձանագրած անձինք, ովքեր կներկայացնեն պետության, հայրենիքի, քաղաքացու մասին իրենց պատկերացումներն ու փորձառությունը, հարցուպատասխանի ձևաչափով իրենց հաջողություններով ու ձեռքբերումներով կկիսվեն քննարկումների մասնակիցների հետ՝ ոգեշնչելով, ոգևորելով երիտասարդներին։
Քննարկումներին կհաջորդեն մշակութային միջոցառումներ տվյալ համայնքներում։ Սիրով հրավիրում ենք:
Ապրիլի 27-ին՝ ՀՀ Քաղաքացու օրվա առթիվ միջոցառումներ
Վանաձոր համայնքում՝
«Վանաձորի Հրաչյա Կլեկչյանի անվան թիվ 1 մշակույթի տուն» ՀՈԱԿ-ում՝ 11։00-ին։
«Շահումյան բնակավայրի կրթամարզամշակութային համալիր» ՀՈԱԿ-ում’ 11։00-ին։
Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի բակում համերգային ծրագիր’ 14:00-18:00-ին։

You May Also Like