«Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ԳՄՀԸ-ի և Վանաձորի համայնքապետարանի միջև իրականացվող ծրագրի շրջանակներում Վանաձոր համայնքում կկառուցվեն Սմարթ կանգառներ։
Նախատեսված է կառուցել 1 կանգառ տաղավարով և 7 կանգառ՝ առանց տաղավարի։
Բոլոր կանգառները հագեցած կլինեն՝
նստարաններով,
լիցքավորման կետերով,
ԼԵԴ լուսավորությամբ, որոնց սնուցումը կլինի արևային պանելներով։
Կանգառները կահավորվելու են էկրաններով, որտեղ կտեղադրվեն՝
համայնքին տուրիստական քարտեզը,
համայնքի առաջիկա միջոցառումների մասին ինֆորմացիա,
քարտեզներ՝ նշված հաշմանդամների համար հասանելի վայրերը,
քաղաքին վերաբերվող այլ նորություններ։
Աշխատանքները սկսվել են․ պատրաստ են կանգառների կարկասները, շուտով նախատեսված վայրերում կմեկնարկի կառուցապատումը։
Կանգառների նախագծի հեղինակը Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանն է։