ՇՆՈՐՀԱՎՈՐԱԳԻՐ

«Ֆորտունա» ՀԸ «Մոլորակ» լրատվական ծառայության հարգելի թիմ, ջերմորեն շնորհավորում եմ  7-ամյա տարեդարձի առթիվ: Մաղթում եմ առաջընթաց և բազմապատկվող ձեռքբերումներ:

Լրատվությունը յուրաքանչյուր հեռուստաընկերության այցեքարտն է: Այն նաև պատմության յուրօրինակ վավերագրողն է: Այս ծառայության ձեռքը մշտապես ժամանակի զարկերակին է: Լրատվությունը վաղուց արդեն բոլորիս կյանքի անբաժան մասն ու մշտական ուղեկիցն է:

«Ֆորտունա» ՀԸ «Մոլորակ» լրատվական ծառայությունն արդեն 7 տարի մարզային եթերից հանրությանն է ներկայացնում անաչառ և հետաքրքիր նորություններ: Ի՞նչ է կատարվում մեր շուրջը, ի՞նչ նշանակալի իրադարձություններ են տեղի ունենում, ինչպիսի՞ մարդիկ են ապրում մեր կողքին: «Մոլորակ»-ի թիմն ամենօրյա օպերատիվ աշխատանքի շնորհիվ ներկայացնում է հանրությանը՝ հավատարիմ մնալով լրատվության լավագույն ավանդույթներին: Ծանրակշիռ է ձեր դերը՝ քաղաքացիական հասարակության ձևավորան գործում: Դուք մշտապես իրադարձությունների կիզակետում եք և  դրանց մասնակիցն եք դարձնում նաև հեռուստադիտողին: Հավասարակշռված կերպով ներկայացնելով իրականությունը՝ բոլորի շահերի դիտակետից՝ դուք ընտրել եք հասարակական կարծիքի ձևավորման  ազնիվ ուղին:

«Ֆորտունա» հեռուստաընկերության հարգելի անձնակազմ, լրատվական ծառայության սիրելի աշխատակիցներ, ջերմագույն մաղթանքներս եմ հղում: Թող եթերից հնչող «Բարև ձեզ»-ն ամեն օր մտնի յուրաքանչյուրիս տուն՝ միայն բարի լուրերի ավետիսով:

 

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյան

You May Also Like

Leave a Reply