Սիրելի’ գրադարանավարներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական օրվա առթիվ։
Այս տոնը կարևոր խորհուրդ ունի’ արժևորել գիրքը, ընդգծել ընթերցանության կարևորությունը’ հասարակությանը կրթելու գործում:
Մեր գրադարանները երկար ու փառավոր ճանապարհ են անցել: Դրանք մեր պատմության պահպանման ու մշակույթի փոխանցման են ծառայել։
Այսօր էլ դուք կարևորագույն աշխատանք եք կատարում’ գրքերի աշխարհը հանրությանը հասանելի դարձնելով։
Ձեզ մաղթում եմ քաջառողջություն, արգասաբեր աշխատանք և նորանոր հաջողություններ։