Ապօրինաշինության հետևանքների վերացման և ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացը Վանաձոր քաղաքում

aporiniՀՀ ՛՛Ինքնակամ կառուցած շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին՛՛ օրենքի պահանջները կատարելու և քաղաքացիներին այդ ուղղությամբ մատուցվող ծառայությունների որակն ու արդյունավետությունը բարձրացնելու նապատակով 2009 թվականին Վանաձորի քաղաքապետարանի կազմում ստեղծվեց 5 աշխատակցով Ինքնակամ կատույցների օրինականացման և տնօրինման բաժին: 2013 թվականին բաժինը , կառուցվածքային փոփոխությունների արդյունքում, միացվեց Ճարտարապետության և քաղաքաշինության բաժնին:

2009-2012 թթ. Ինքնակամ կատույցների օրինականացման և տնօրինման բաժնի աշխատանքը կարելի է համարել արդյունավետ, քանի որ վիճակագրական տվյալները ցուցանում են , որ կատարվել է մեծածավալ աշխատանք (2009-10 թթ՝ 5 աշխատակիցներi, 2011 թ.՝ 4 աշխատակիցներi և 2012թ. ՝ 3 աշխատակիցների ջանքերով): Ստորև ներկայացնում ենք 2009-2012 թթ բաժնի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ վիճակագրական տվյալներ:

2009-2012 թթ բաժնի կողմից ստացված դիմումների քանակը`

2009թ. – 300
2010թ. – 1138
2011թ. – 1124
2012թ. – 610
ընդհանուր՝ 3172

Բյուջե մուտքագրված գումարն ըստ տարիների՝

2009թ. – 9, 4 մլն դրամ
2010թ. – 44, 4 մլն դրամ դրամ
2011թ. – 60 , 8 մլն դրամ դրամ
2012թ. – 30,6 մլն դրամ
ընդհանուր՝ – 145,4 մլն դրամ

Բաժնի կողմից ներկայացված քաղաքապետի որոշումները՝ ըստ բնույթի

2009թ.

Համայնքի սեփականություն – 74
Վարձակալություն – 25
Օտարված – 22
Շինությունում կատարված փոփ-ների օրին. – 12

2010թ.

Համայնքի սեփականություն – 186
Վարձակալություն – 51
Օտարված – 144
Շինությունում կատարված փոփ-ների օրին. – 36
Բնակելի տների օրին. և հիմքերի վերականգնում – 51

2011թ.

Համայնքի սեփականություն – 63
Օտարված – 69
Շինությունում կատարված փոփ-ների օրին. – 26
Բնակելի տների օրին. և հիմքերի վերականգնում – 858

2012թ.

Համայնքի սեփականություն – 39
Օտարված – 43
Շինությունում կատարված փոփ-ների օրին. – 22
Բնակելի տների օրին. և հիմքերի վերականգնում – 287

Վանաձորի քաղաքապետի օգնական

Էդիկ Հովսեփյան

You May Also Like

Leave a Reply