Հունիսի 8-ին` ժամը 16:00-ին, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կայացավ մեծ համերգ Գյումրու պետական ժողովրդական նվագարանների և անվանի երգիչ-երգչուհիների մասնակցությամբ: Վանաձորի քաղաքապետարանի Կրթության և մշակույթի բաժնի պետ Գ. Բադյանը ողջունելով հյուրերին և հանդիսատեսներին` Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի անունից շնորհակալագրեր հանձնեց Շիրակի մարզպետի խորհրդական, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանին և Գյումրի քաղաքի ժողովրդական նվագարանների համույթի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Մալխասյանին:
Համերգի դիրիժոր և գեղարվեստական ղեկավարն էր Ջեմմա Քաղցրիկյանը: