ԸՆՏԱՆԻՔԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը Ընտանիքի օրվա կապակցությամբ համայնքապետարան էր հրավիրել Վանաձոր համայնքի թվով 13 խնամատար ընտանիքների խնամանատար ծնողներին ու նրանց հոգեզավակներին։
Համայնքի ղեկավարը շնորհավորելով նրանց՝ նշեց, որ Վանաձորի համայնքապետարանն առաջիններից էր, որ նախաձեռնել է խնամատար ընտանիքի կենսագործումը համայնքում։
Արկադի Փելեշյանը կարևորեց համայնքապետարանի Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կատարած մեծ աշխատանքը խնամատարության համակարգը Վաձորում ներդնելու գործում, որում գնահատելի է հանձնաժողովի քարտուղար Լեռնուհի Գևորգյանի դերը։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը շնորհակալություն հայտնեց խնամատար ծնողներին՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին իրենց ընտանիքներում պահելու, խնամելու և դաստիարակելու համար և շնորհակալագրեր հանձնեց նրանց։
Ներկա էին նաև համայնքապետարանի Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամներ Գայանե Քալանթարյանը և Մարգարիտա Շահվերդյանը, որոնք ևս շնորհավորեցին ներկաներին։

You May Also Like