Հարգելի համաքաղաքացիներ,սիրով տեղեկացնում ենք, որ Վանաձորի համայնքապետարանը «Նար» թատերական ստուդիայի հետ համագործակցությամբ կազմակերպում է Արցախից տեղահանված, պատերազմի մասնակից և զոհված զինծառայողների ընտանիքների 5-13 տարեկան երեխաների համար Ղազարոս Աղայանի «Եղեգնուհին» համանուն հեքիաթի բարեգործական ներկայացումը (բեմադրող՝ Նարեկ Հայկազյան)։
Բարեգործական ներկայացումը տեղի կունենա սույն թվականի մայիսի 20-ին, ժամը 18։00-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում։
Մուտքն ազատ է։
Սիրով սպասում ենք բոլորին։