Այսօր՝ մայիսի 17-ին, Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը շնորհավորել և պարգևատրել է Վանաձորում գործող թանգարանների աշխատակիցներին՝ նրանց մաղթելով բեղուն աշխատանք։
Միջոցառմանը ներկա էին նաև Վանաձոր համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը, Կրթության, մշակույթի և տուրիզմի հարցերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինե Մադոյանը և Հանրային կապերի, լրատվության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գեղանի Հակոբյանը։
Հյուրերը իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին համայնքի ղեկավարի պաշտոնակատարին ՝ գնահատելու , մշտապես աջակցելու և ուշադրության համար։