Հաստատվել է Վանաձոր համայնքի տարածքում գտնվող տնակային ավանների հիմնախնդիրներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի կազմը:

Վանաձոր համայնքի ղեկավարի որոշմամբ հաստատվել է Վանաձոր համայնքի տարածքում գտնվող տնակային ավանների հիմնախնդիրներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի կազմը:

Հիշեցնենք որ մարտի 29-ի ավագանու նիստում քվեարկության էր դրված «Տնակների բնակիչներին սեփականության իրավունքով հողատարածքի հատկացման վերաբերյալ» որոշման նախագիծը: Հարցն օրակարգում ընդգրկվել էր «Ո՞վ, եթե ոչ մենք, ոչ դուք» քաղաքացիական նախաձեռնության կողմից, որի անդամները երկու ամիս շարունակ ուսումնասիրություններ էին կատարել տնակային ավաններում ու հանրակացարaններում, հավաքել անհրաժեշտ թվաքանակով ստորագրություններ և հարցն ընդգրկել ավագանու օրակարգում: Քննարկմանը ներկա էին նաև Վանաձոր համայնքի տնակային ավանների բնակիչները: Ավագանին որոշեց մասնագիտական հանձանժողով կազմել և հարցն ուսումնասիրել առավել մանրամասն: Հարցին, նախաձեռնության առաջարկած պայմաններով, ավագանին միաձայն դեմ էր քվեարկել, իսկ հանձնաժողով կազմելուն՝ կողմ:

Կից ներկայացնում ենք համայնքի ղեկավարի որոշման պատճենը և նորաստեղծ հանձնաժողովի կազմը:

You May Also Like