Մատուցվեց Սուրբ Պատարագ՝ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

Այսօր՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին, Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին մատուցվեց Սուրբ Պատարագ։
Պատարագից հետ Սրբոց Նահատակաց պուրակում Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի առաջնորդությամբ կատարվեց հոգեհանգստի կարգ:
Ներկա էին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հայկ Վիրաբյանը, խորհրդականներ Արման Բերնեցյանը, Էդիկ Հունանյանը, համայնքապետարանի ու մարզպետարանի աշխատակազմի անդամները, ավագանու անդամներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, մտավորականներ, վանաձորցիներ։
Սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունից հետ ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության հիշատակն անմահացնող հուշակոթողի մոտ:

You May Also Like