ՀԱՅԿ ՄԱՐՏՈՒՆԻ ՎԻՐԱԲՅԱՆ
Ծնվել է 08․01․1983 թ․ Կիրովական քաղաքում։
1989-1999 թթ․ սովորել է Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 միջնակարգ դպրոցում։
2004թ․ ավարտել է ՎՊՄԻ-ի պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմության բաժինը։
2004-2007թթ․ սովորել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 2007 թ․-ից պատմական գիտությունների թեկնածու է։
Աշխատանքային գործունեություն
2003-2008 թթ․ աշխատել է Հայաստանի ազգային արխիվի Լոռու մասնաճյուղի վարիչի տեղակալ։
2008-2010 թթ․ աշխատել է ՀԱԱ գիտաշխատող։
2010-2013 թթ․ աշխատել է ՀԱԱ Թումանյանի ներկայացուցչության վարիչ։
2013-2020 թթ․ աշխատել է ՀԱԱ Ստեփանավանի ներկայացուցչության վարիչ։
2016 թ․-ից մինչ օրս ՎՊՀ պատմության ամբիոնի դասախոս է։
2022թ.-ի հունիսի 14-ին նշանակվել է Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար:
Ամուսնացած է։ Ունի 2 երեխա։