Քաղաքապետը կրկին հյուրընկալել էր ԱՄՆ դեսպանին

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, աշխատանքային այցով կրկին Վանաձորում էր ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին: Նա հանդիպում ունեցավ Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի հետ: Դեսպանին ուղեկցում էր ԱՄՆ դեսպանատան հանրային կապերի գրասենյակի ղեկավար Լիա Միլլերը:
Տեղի ունեցավ կառուցողական զրույց: Քննարկվեցին Վանաձորում տեղի ունեցող ընթացիկ աշխատանքներին և զարգացման տեսլականին վերաբերող հարցեր: Դեսպանին հետաքրքրում էր նաև համավարակի դեմ պայքարի գործընթացը տեղական մակարդակում: Լին Թրեյսին ներկայացրեց նաև դեսպանատան կողմից ֆինանսավորվող մի շարք ծրագրեր: Մամիկոն Ասլանյանը վստահեցրեց, որ Վանաձորը ուրախ կլինի մասնակցել հայտարարված ծրագրերին: Քննարկվեցին մի շարք այլ հարցեր ևս, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: Հանդիպման վերջում մասնակիցները փոխանակվեցին նվերներով:

  • 781946585950652_4689947568713640243_o
  • 781946572617320_8808124016801207298_o
  • 781946625950648_2763962139437303115_o
  • 781946685950642_4923454893903859244_o

You May Also Like