Վանաձոր քաղաքի կրտսեր տարիքի պատանիների ձյուդոյի առաջնություն

Համաձայն Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների օրացուցային պլանի, մայիսի 12-ից 13-ը Վանաձորի «Գագիկ Ղազարյան» մարզական ակումբում անց է կացվել Վանաձոր քաղաքի 2006-2008թթ. ծնված կրտսեր տարիքի պատանիների ձյուդոյի առաջնություն 10  քաշային կարգերում: Մասնակցել են շուրջ 90  մարզիկ:

Ըստ քաշային կարգերի հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվել են Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով, մեդալներով և նվերներով:

Հաղթողներ են  ճանաչվել`

Տիգրան Ավետյանը  /24 կգ/,

Վահան Կիրակոսյանը /27կգ/,

Սարիբեկ Մոսինյանը /30կգ/,

Ժիրայր Համբարյանը /34կգ/,

Էրիկ Գուրջանյանը /38կգ/,

Մհեր Օհանյանը /42կգ/,

Տիգրան Եգորյանը /46կգ/,

Արտյոմ Իշխանյանը /50կգ/.

Ժորա Մոսոյանը/55կգ/,

Արգիշտի Մալումյանը /55+կգ/:

Շնորհակալագրեր են հանձնվել մրցավարներին և «Գագիկ Ղազարյան» մարզական ակումբի  կոլեկտիվին:

You May Also Like