Այսօր ՝ ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը իր մոտ հյուրընկալել էր Վանաձոր համայնքում բնակվող Մոսինյանների բազմազավակ ընտանիքին և շնորհավորել ընտանիքին օրվա կապակցությամբ՝ մաղթելով ընտանեկան ջերմություն և բարեկեցություն։
Նշենք որ,Մոսինյանների ընտանիքը ունի 7 արու զավակ։ Տղաներից ավագը՝ Սարիբեկը Գինեսի ռեկորդակիր է, իսկ Սարիբեկը և Ալենը՝ Դյուցազնագրքի ռեկորդակիրներ:
Երկու տղաները ընդգրկված են ՀՀ ձեռքի գնդակի Հայաստանի հավաքականում: