ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ VIII-ՐԴ ԱՄԱՌԱՅԻՆ ԽԱՂԵՐ

Օգոստոսի 5-ին Գյումրու Շիրակ մարզադաշտում տեղի ունեցավ 8-րդ Համահայկական խաղերի բացման արարողությունը։ Այս տարի համահայկական խաղերի կարգախոսն է’ «Միասնություն սպորտով»:
Բացման արարողությանը մասնակցել է 7000 պատվիրակներ’ աշխարհի 41 երկրից։
Ավանդական մարզական շքերթին մասնակցել է նաև Վանաձորի պատվիրակությունը: Լոռու մարզի 376 հոգուց կազմված պատվիրակության մեջ ամենամեծ Վանաձորի կազմն է’ 205 մասնակից։
Մարզիկներից բաց պատվիրակության կազմում էին Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները’ համայնքի ղեկավարի պաշտոնապատար Արկադի Փելեշյանի գլխավորությամբ, Լոռու մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, Վանաձորի պատվավոր քաղաքացիներ, վանաձորցի աշխարհահռչակ մարզիկներ։
Մեր մարզիկներին մաղթում ենք հաջող մրցելույթներ և հաղթանակներ։
  • Hamahayk_2023
  • Hamahayk_2023_2
  • Hamahayk_2023_1
  • Hamahayk_2023_3

You May Also Like