Վանաձոր համայնքի ղեկավարը ամփոփում է պաշտոնավարման մեկ տարին

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին,լրացավ Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի պաշտոնավարման մեկ տարին: Թե ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել մեկ տարվա ընթացքում համայնքում,ի՞նչ ձեռքբերումներ են գրանցվել և որո՞նք են անելիքները,համայնքի ղեկավարը աշխատանքային տարին ամփոփում է ուրույն ոճով:
Խորհրդանշական է, որ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հանդես չեկավ ամփոփիչ մամուլի ասուլիսով և որպես ձևաչափ նախընտրեց աշակերտների և ուսանողների հետ հանդիպումը:

Համայնքի ղեկավարը նախ մասնակցեց Վանաձորի ԱՀԿ Վազգեն 1-ի անվան թիվ 1 դպրոցի կողմից կազմակերպված բաց դասին , ապա՝ իր աշխատասենյակում հյուընկալեց Դիլիջանի միջազգային դպրոցի ուսանողներին: Հանդիպումների ընթացքում ներկայացվեց մեկ տարվա ընթացքում համայնքում գրանցված ձեռքբերումները և առկա խնդիրներն ու անելիքները ,ինչին հաջորդեց ուսանողների և աշակերտների հետ հարցուպատասխանը : Քաղաքապետը պատասխանեց դպրոցականների և ուսանողների բազմաբնույթ հարցերին, որոնք առնչվում էին համայնքի խնդիրներին, ղեկավարի ներկա անելիքներին և դրանց լուծման հարցում աշակերտների և ուսանողների ունեցած հնարավոր մասնակցությանը:

Համայնքի ղեկավարը կարևորեց աշակերտների և ուսանողների դերը համայնքային կյանքի աշխուժացման ու զարգացման գործում և խոստացավ ,որ նման ձևաչափով հանդիպումները շարունակական բնույթ կկրեն:

You May Also Like

Leave a Reply