Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանին

142216ՄԵԾԱՐԳՈ ՊԱՐՈՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Վանաձորի ազգաբնակչության, համայնքի ավագանու, քաղաքապետարանի աշխատակազմի և իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու և նոր կառավարություն ձևավորելու կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, անսպառ ուժ ու եռանդ ի փառս Հայաստանի Հանրապետության տնտեսական հզորացման ու հայ ժողովրդի բարեկեցիկ կյանքի ապահովման դժվարին գործի: Աներկբա է Ձեզ ճանաչողների հավատը երկրի տնտեսական վերելքի նկատմամբ, քանզի այն բազմիցս ապացուցվել է Ձեր՝ պետության անցյալով ու ներկայով մշտապես ապրող պետական այրիդ անցած ուղով ու գործունեությամբ:
Թող բարին ու հաջողություններն ուղեկցեն Ձեզ Ձեր դժվարին առաքելությունում:

Հարգանքներով՝

Վանաձորի քաղաքապետ՝ ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

29.04.2014թ.
ք.Վանաձոր

You May Also Like

Leave a Reply