Վանաձորի և Գյումրու համայնքապետարանների կոմունալ տնտեսության բաժինների ղեկավարներն ու աշխատակիցները Կապան այցի շրջանակներում ծանոթացան Կապան համայնքի կոմունալ տնտեսության բաժնի աշխատանքներին

Վանաձորի և Գյումրու համայնքապետարանների կոմունալ տնտեսության բաժինների ղեկավարներն ու աշխատակիցները Կապան այցի շրջանակներում ծանոթացան Կապան համայնքի կոմունալ տնտեսության բաժնի աշխատանքներին՝ աշխատանքային ռեսուրսների բաշխմանը, տեխնիկական հագեցվածությանը, տեխնիկայի և մարդկային ռեսուրսների բաշխման, առկա խնդիրներին։ Կապանի համայնքապետարանի կոմունալ բաժնի պետի հետ համատեղ իրականացվեց շրջայց Կապան քաղաքի կենտրոնում և արվարձաններում։
Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ «ՊլաստՇին» ընկերության գործունեությանը, որը հիմանդրվել է ԵՄ մեկ այլ ծրագրի շրջանակներում և զբաղվում է բացառապես պլաստիկ թափոնների վերամշակմամբ։ Այցի մասնակիցները «ՊլաստՇին» արտադրամասում ուսումնասիրեցին պլաստիկի թափոններից կղմինդրի և հատակի սալիկների արտադրության հոսքագծի գործարկման նրբություններին։ Պատրաստի արտադրանքն օգտագործվում է հենց համայնքում բարեկարգման աշխատանքների իրականացման համար։ ԿԿԿ Դաշինք ծրագրի շրջանակներում նմանատիպ արտադրամասեր իրենց հոսքագծերով նախատեսվում է կահավորել նաև Վանաձոր և Գյումրի համայնքներում։
Շարունակլեի ․․․․․․
The managers and employees of the communal economy departments of Vanadzor and Gyumri municipalities got acquainted with the work of the communal economy department of Kapan municipality within the framework of the visit to Kapan, the distribution of labor resources, technical equipment, the existing problems of the distribution of equipment and human resources. Together with the head of the communal economy department of the Kapan municipality, a tour was conducted in the center and suburbs of the city.
The main purpose of the visit was to get acquainted with the activities of the “PlastShin” company, which was established within the framework of another EU program and deals exclusively with the processing of plastic waste. The participants of the visit studied the nuances of the production line of tiles and floor tiles from plastic waste at the “PlastShin” workshop. The finished product is used for improvement works in the community itself. Within the framework of the ABC.GoV project, it is planned to equip similar workshops with their production lines in the communities of Vanadzor and Gyumri.
To be continued……..

You May Also Like