ՈՐՈՇՈՒՄ N 108


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 սեպտեմբերի 2018 թվականի N 108

 

«ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՁՅՈՒԴՈՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լոռու Մարզի Ձյուդոյի Ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահ Գոռ Հարությունյանի 29.08.2018թ. թիվ 079/4405 դիմումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

 

  1. Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող Ներսիսյան թաղամաս թիվ 3-46 հասցեում գտնվող շենքի առաջին հարկի 247.43քմ մակերեսով տարածքը` մարզասրահ օգտագործելու նպատակով, հինգ տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Լոռու Մարզի Ձյուդոյի Ֆեդերացիա» ՀԿ-ին:
  2. Վանաձոր համայնքի ղեկավարին` «Լոռու Մարզի Ձյուդոյի Ֆեդերացիա» ՀԿ-ի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր:

 

ԿՈՂՄ ( 18 ) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան
Ա.Գրիգորյան Է.Մովսիսյան
Խ.Վարդանյան Տ.Նազարյան
Ա.Մատինյան Ա.Լոքյան
Հ.Մովսիսյան Հ.Ղամբարյան
Մ.Հովհաննիսյան Դ.Հակոբյան
Ա.Ափինյան Ս.Ղամբարյան
Դ.Սիմոնյան Ս.Մելքոնյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like