ՀՀ քաղաքացու օրը Վանաձորում

Այսօր՝ Քաղաքացու օրվա կապակցությամբ Վանաձորում անցկացվել են միջոցառումներ:
Վանաձորի Հրաչյա Կլեկչյանի անվան մշակույթի տանը տեղի ունեցավ «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ» խորագրով բանախոսություն-քննարկում։
Բանախոսել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը։ Քննարկումը վարել է ասմունքող Ջիվան Սարգսյանը։
Քննարկման մասնակիցները լսել են բանախոսի հաջողության պատմությունը, պետության ու ժողովրդի համար նշանակալից դերակատարում ունենալու մասին դիտարկումները։
Ներկաները հարցեր են ուղղել, սեփական դիտարկումներով կիսվել։
Միջոցառման հաջորդ մասը մշակութային էր։
Օրվա առթիվ միջոցառումը հյուրընկալված մշակույթի տան սաները երգի ու պարի ելույթներով են հանդես եկել։

You May Also Like