ՈՐՈՇՈՒՄ N 3

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2022 թվականի N  3


  ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԱՐՏԱՀԵՐԹ
ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և 65-րդ հոդվածի դրույթներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է 

  1.   Հաստատել Վանաձոր համայնքի ավագանու 2022թ. դեկտեմբերի 14-ի արտահերթ նիստի օրակարգը.

1․ Վանաձոր համայնքի ավագանու 2022թ․ դեկտեմբերի 14-ի արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին

     զեկ.՝ Ա․Փելեշյան

2․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ հիմնադրելու մասին

զեկ.՝ Հ․ Վիրաբյան

3․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի «Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շահումյանի գյուղապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դարպասի գյուղապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի գյուղապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկների գործունեությունը դադարեցնելու մասին

զեկ.՝ Հ․ Վիրաբյան

4․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին

զեկ.՝ Հ․ Վիրաբյան

5․ Վանաձոր համայնքի ղեկավարի վարձատրության չափը, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, քաղաքական, հայեցողական, համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին

զեկ․՝ Հ․ Վիրաբյան

6․ Վանաձոր համայնքի 2023 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին

զեկ.՝ Ա․Մովսիսյան, Ս․Աբովյան, Ա․Այվազյան

7․ ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքում տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու և Վանաձոր համայնքի ավագանու 28 հոկտեմբերի 2020 թվականի թիվ 102-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

զեկ.՝ Ք․Մադոյան

8․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին

զեկ.՝ Վ․Գրիգորյան

9․ Վանաձոր քաղաքի Լոռվա խճուղի թիվ 20/1 հասցեում գտնվող հողամասը Վանաձոր քաղաքի Մայմեխի խճուղու հարավարևելյան մասում գտնվող հողամասի հետ փոխանակությանը համաձայնություն տալու մասին

զեկ.՝ Ս․Աբովյան

10․Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ԼՖ ծրագրի երկրորդ բաղադրիչի շրջանակներում ծրագրի առաջարկը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ ներկայացնելու մասին

զեկ.՝ Լ․ Դավթյան, Ս․Աբովյան

11․ Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու և «Վանաձոր համայնքի Գարեգին Նժդեհի փողոցի հիմնանորոգում» սուբվենցիայի հայտին համաձայնություն տալու մասին

զեկ.՝ Լ․ Դավթյան, Ս․Աբովյան

12․ Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու եվ «Վանաձոր համայնքի Հրաչյա Ներսիսյան փողոցի հիմնանորոգում» սուբվենցիայի հայտին համաձայնություն տալու մասին

զեկ.՝ Լ․ Դավթյան, Ս․Աբովյան

13․ Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու և «Վանաձոր համայնքի Ավետիք Իսահակյան փողոցի հիմնանորոգում» սուբվենցիայի հայտին համաձայնություն տալու մասին

զեկ.՝ Լ․ Դավթյան, Ս․Աբովյան

14․ Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու և «Վանաձոր համայնքի Հենրիկ Զաքարյան փողոցի հիմնանորոգում» սուբվենցիայի հայտին համաձայնություն տալու մասին

զեկ.՝ Լ․ Դավթյան, Ս․Աբովյան

15․ Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու և «Վանաձոր համայնքի Շահումյան բնակավայրի 1, 2, 4, 5, 6, 9 փողոցների հիմնանորոգում» սուբվենցիայի հայտին համաձայնություն տալու մասին

զեկ.՝ Լ․ Դավթյան, Ս․Աբովյան

16․ Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու և «Վանաձոր համայնքի Դարպաս բնակավայրի 3-րդ և 4-րդ փողոցների հիմնանորոգում» սուբվենցիայի հայտին համաձայնություն տալու մասին

զեկ.՝ Լ․ Դավթյան, Ս․Աբովյան

17․ Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու և «Վանաձոր համայնքի Գուգարք բնակավայրի Էներգետիկների 5-րդ փողոցի և Կոտեջային 1, 2, 3, 4, 9-րդ փողոցների հիմնանորոգում, 14-րդ փողոցում սելավատարի կառուցում» սուբվենցիայի հայտին համաձայնություն տալու մասին

զեկ.՝ Լ․ Դավթյան, Ս․Աբովյան

18․ Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու և «Վանաձոր համայնքի կարիքների համար աղբատար մեքենաների ձեռքբերում» սուբվենցիայի հայտին համաձայնություն տալու մասին

զեկ.՝ Լ․ Դավթյան, Ս․Աբովյան

19․ Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու և «Վանաձոր համայնքի Վ.Համբարձումյանի անվան հրապարակի հիմնանորոգում» սուբվենցիայի հայտին համաձայնություն տալու մասին

զեկ.՝ Լ․ Դավթյան, Ս․Աբովյան

20 Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու և «Վանաձոր համայնքի տիկնիկային թատրոնի հիմնանորոգում» սուբվենցիայի հայտին համաձայնություն տալու մասին

զեկ.՝ Լ․ Դավթյան, Ս․Աբովյան

21․ Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու և «Վանաձոր համայնքի «աթլետիկայի օլիմպիական մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի հիմնական մասնաշենքի հիմնանորոգում և մարզասրահի ռետինապատ հատակի փոխարինում» սուբվենցիայի հայտին համաձայնություն տալու մասին

 զեկ.՝ Լ․ Դավթյան, Ս․Աբովյան

22․ Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու և «Վանաձոր համայնքի թիվ 8 տնակային մանկապարտեզի շենքի կառուցում /2-րդ փուլ/» սուբվենցիայի հայտին համաձայնություն տալու մասին

զեկ.՝ Լ․ Դավթյան, Ս․Աբովյան

23․ Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու և «Վանաձոր համայնքի Գուգարք բնակավայրում մանկապարտեզի կառուցում /2 փուլով/ /1-ին փուլ 2023թ․ կատարվող աշխատանքների/» սուբվենցիայի հայտին համաձայնություն տալու մասին

զեկ.՝ Լ․ Դավթյան, Ս․Աբովյան

24․ Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու և «Վանաձոր համայնքի թիվ 4 տնակային մանկապարտեզի շենքի կառուցում» սուբվենցիայի հայտին համաձայնություն տալու մասին

զեկ.՝ Լ․ Դավթյան, Ս․Աբովյան

25․ Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու և «Վանաձոր համայնքի      Կ․ Դեմիրճյան փողոց թիվ 6, թիվ 8, թիվ 11, թիվ 19, Մոսկովյան փողոց թիվ 14, Գ․ Նժդեհի փողոց թիվ 7, Տիգրան Մեծի պողոտա թիվ 77, Թումանյան փողոց թիվ 6, Վարդանանց փողոց թիվ 23, թիվ 49 շենքերի տանիքների ջերմամեկուսացման և հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիայի հայտին համաձայնություն տալու մասին

զեկ.՝ Լ․ Դավթյան, Ս․Աբովյան

26․ Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու և «Վանաձոր համայնքի գլխավոր փողոցների լուսավորության համակարգի արդիականացում» սուբվենցիայի հայտին համաձայնություն տալու մասին

զեկ.՝ Լ․ Դավթյան, Ս․Աբովյան

ԿՈՂՄ (18) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Ա․ Փելեշյան
Ա․ Բերնեցյան
Ա․ Դեմիրխանյան
Կ․ Դավթյան
Հ․ Խլոպուզյան
Ա․ Ալավերդյան
Ք․ Ալաբերքյան
Գ․ Քալանթարյան
Ս․ Ղամբարյան
Վ․ Օհանյան
Լ․ Թադևոսյան
Վ․ Մկրտչյան
Հ․ Մանուկյան
Գ․ Հարությունյան
Ա․ Հարությունյան
Ն․ Հովհաննիսյան
Դ․ Խաչատրյան
Է․ Մարգարյան

You May Also Like