ՈՐՈՇՈՒՄ N 29

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2019 թվականի N  29

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԶՈՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 24 ՀԱՍՑԵՈՒՄ «ՎԱՆԱՁՈՐԻ ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ,ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարան» ՀՈԱԿ-ի տնօրեն Լ.Անթառանյանի զեկուցագիրը, Վանաձոր քաղաքային համայնքի լրամշակված գլխավոր հատակագիծը, «Է. Ապրեսյան» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 20/07/2018թ. թիվ Կ-17/07/2018-34-0002 որոշումը, Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունն այն մասին, որ կադաստրային քարտեզի և տեղեկագրքերի համաձայն 06-001-0438-0025 ծածկագրով 0.1461հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը սխալմամբ հաշվառվել է որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամաս, ղեկավարվելով ՀՀ  հողային  օրենսգրքի  3-րդ հոդվածի  1-ին  մասի  1-ին  կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասով,  «Տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀ  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության  մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ, 9-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ  մասերով, ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29 թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի ա) ենթակետով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանով հաստատված հրահանգի 9-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Ճանաչել Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը 06-001-0438-0025 ծածկագրով 0.1461հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ՝ համաձայն հողամասի հատակագծի:
2. Փոխել Վանաձոր քաղաքի Զորյան փողոցի թիվ 24 հասցեում «Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարան» ՀՈԱԿ-ի զբաղեցրած 0.1461հա հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի հողերից՝ հատուկ պահպանվող տարածքների հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողերից՝ պատմական և մշակութային հողերի:
3. Վանաձոր համայնքի ղեկավար Մ.Ասլանյանին՝ դիմել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում Վանաձոր քաղաքի Զորյան փողոցի թիվ 24 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Վանաձոր համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու և սեփականության իրավունքի վկայական տրամադրելու համար:
4. Վանաձոր քաղաքի Զորյան փողոցի թիվ 24 հասցեում գտնվող անշարժ գույքին տրամադրել փոստային հասցե՝ ք.Վանաձոր, Զորյան փողոց, թիվ 24:

ԿՈՂՄ ( 24) ԴԵՄ( 0) ՁԵՌՆՊԱՀ ( 0)
Գ.Քալանթարյան Ա.Ավետյան
Ա.Գրիգորյան Ա.Սիրադեղյան
Խ.Վարդանյան Վ.Կռոյան
Ա.Մատինյան Ա.Կարապետյան
Մ.Հովհաննիսյան Ռ.Մարգարյան
Ա.Ափինյան Կ.Բեկչյան
Վ.Ավագյան Մ.Ապերյան
Դ.Սիմոնյան Հ.Ղամբարյան
Ս.Մելքոնյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
 Ա.Փելեշյան Դ.Հակոբյան
 Կ.Դավթյան
 Է.Մովսիսյան
Կ.Ղուկասյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like