Հաշվետվությամբ հանդես եկավ Կոմունալ տնտեսության, բարեկարգման և համատիրությունները համակարգող բաժինը

Վանաձորի քաղաքապետարանի բաժինների աշխատանքային հաշվետվություններն ընթացքի մեջ են: Հունվարի 24-ին հաշվետվությամբ հանդես եկավ նաև Կոմունալ տնտեսության, բարեկարգման և համատիրությունները համակարգող բաժնի պետ Կարեն Պառավյանը, ով ըստ ոլորտների ներկայացրեց աղբահանությանը, ճանապարհաշինությանն ու փողոցների նշագծմանը, փողոցների լուսավորությանն ու շրջակա միջավայրին և բաժնի գործառույթներից բխող մի շարք այլ ոլորտների աշխատանքների  վերաբերյալ հաշվետվություն, ներկայացրեց նաև  համատիրությունների գործունեության վերաբերյալ տեղեկություն:

2017թ. ընթացքում իրականացվել են կենցաղային աղբահանություն և սանիտարական մաքրման ընթացիկ աշխատանքներ, տեղափոխվել է խոշոր եզրաչափի աղբի, պատրաստվել են աղբի թափումն արգելող 40 ցուցանակներ, մետաղական 50 աղբարկղներ, ձեռք է բերվել 84 հատ փոքր աղբաման, կատարվել են թվով 65 փոքր աղբամանների նորոգման աշխատանքներ: Մաքրման և հարթեցման աշխատանքներ են տարվել Տարոն-4 թաղի Մին Էներգո 5 հասցեի հարակից տարածքում: <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակում  իրականացվել է 3 համաքաղաքային շաբաթօրյակ:

Իրականացվել են նաև ճանապարհների ընթացիկ նորոգման, փողոցների և անցումների նշագծման, անձրևաջրատար դիտահորերի և կոյուղագծերի սպասարկման, անձրևաջրատար դիտահորերի և կոյուղագծերի կապիտալ նորոգման աշխատանքներ: Իրականացվել է նաև Ներսիսյան նրբանցքի ճանապարհի մասնակի վերանորոգումը, Երևանյան փ-ի հենապատի նորոգումը, Թումանյան 2, 4 շենքերին հարակից հենապատի կառուցումը, Թիվ 30 մանկապարտեզի դիմացի ճանապարհի ջրահեռացումը:

2017 թ.- ընթացքում իրականացվել է նաև լուսավորության համակարգի սպասարկում և շահագործում: Վերականգնվել է 19 փողոցի 127 գիշերային լուսավորության լամպ:

Բաժնի կողմից կատարվել են նաև գետերի հուների մաքրման, կանաչապատ տարածքների սպասարկման և բարեկարգման, Բաղրամյան պող. 15 հասցեին հարակից Մեծ Հայրենական պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանի վերանորոգման, Զորավար Անդրանիկ փողոցի, Վանաձոր գետի վրա գտնվող կամրջի բազրիքների ներկման աշխատանքներ: Բաժնի կողմից նորոգման աշխատանքներ են տարվել Վանաձոր համայնքի 2 հանրակացարաններում ev  ajak ցուցաբերվել Թևոսյան 13ա շենքի տանիքի նորոգման համար:

Կոմունալ տնտեսության, բարեկարգման և համատիրությունները համակարգող բաժնի կողմից աջակցություն է ցուցաբերվել նաև 11 համատիրությունների՝ նորոգման և բարեկարգման ընթացիկ աշխատանքներ իրականացնլու նպատակով:

Հաշվետվության վերջում քաղաքապետը ուշադրությունհրավիրեց մի շարք խնդիրների լուծման վրա՝ կարևորելով  քաղաքում իրականացվող աղբահանությունը վերահսկելու նպատակով աշխատանքային խմբի  ստեղծումը:  Քաղաքը բաժանվելու մոտ 15 գոտիների: Անբարեխիղճ աշխատանքի դեպքում շատ խիստ ներգործության միջոցներ են կիրառվելու, անգամ պայմանագրի խզում: Ավելացվելու են քաղաքի կանաչ գոտիները, այն գազոնները, որոնք բանջարանոցների են վերածվել, մաքրվելու են և ծաղկապատվեն: Մամիկոն Ասլանյանը հանձնարարեց խիստ ուշադիր լինել համատիրությունների ժողովների ժամանակցույցի մասին պատշաճ իրազեկմանը, ինչպես նաև համատիրությունների աշխատանքների բարեխիղճ կատարմանը:

You May Also Like

Leave a Reply