ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԲԱԺՆԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Վանաձորի համայնքապետարանի ներքին աուդիտի բաժինը առաջնորդվում է ՀՀ Ներքին աուդիտի մասին օրենքով: Ներքին աուդիտը իրականացվում է ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերի հիման վրա: Համաձայն տարեկան ծրագրի 2020թ. ընթացքում ներքին աուդիտի բաժնի կողմից աուդիտի են ենթարկվել թվով 12 միավորներ: Բացի այդ իրականացվել է թվով 2 խորհրդատվական ծառայություն:

Յուրաքանչյուր միավորի համար ստեղծվել է առանձին թղթապանակ, որտեղ կարված են աուդիտորական հաշվետվությունները և աշխատանքային փաստաթղթերը: Վերջնական աուդիտորական հաշվետվությունները ներկայացվել են ներքին աուդիտի կոմիտեի նիստի քննարկմանը: Հայտնաբերված այն թերացումների վերաբերյալ, որոնք չեն շտկվել աուդիտի ընթացքում, տրվել են հանձնարարականներ համապատասխան միավորի ղեկավարին: Մեր կողմից կատարվել են առաջարկություններ աշխատանքները ավելի արդյունավետ դարձնելու, ֆինանսական միջոցները տնտեսելու, հսկողության մակարդակի բարձրացման, աշխատակիցների կողմից իրենց պարտականությունները պատշաճ որակով կատարելու, ինչպես նաև ՀՀ ԿԳ նախարարի հրամանով սահմանված չափորոշիչները պահպանելու վերաբերյալ:

Ներքին աուդիտի բաժնի չորս աշխատակիցներից երեքը, որոնք ունեն ներքին աուդիտորի որակավորում, մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կազմակերպված <<Ներքին աուդիտորների շարունակական մասնագիտական վերապատրաստման>> դասընթացին:

ՀՀ <<Ներքին աուդիտի մասին>> օրենքին համապատասխան՝ ռիսկերի գնահատման հիման վրա, մշակվել ու հաստատվել են ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերը: Դրանք քննարկվել են ներքին աուդիտի կոմիտեի անդամների հետ և վավերացվել են համայնքի ղեկավարի ստորագրությամբ:

Համայնքի ղեկավարի կողմից բաժնի 2020 թվականի ընթացքում կատարված աշխատանքները գնահատվել են լավ:

You May Also Like