ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԲԱԺՆԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

2020 թվականի ընթացքում Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի գնումների բաժնի կողմից կազմակերպվել և իրականացվել են թվով 132 գնման գործընթացներ /մրցույթներ/, որոնցից 25-ը հայտարարվել են չկայացած։

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում  2020թ․ կազմակերպվել հետևյալ է թվով 8  գնման գործընթացները՝

1Վանաձորի Հր. Կլեկչյանի անվան թիվ 1 մշակույթի տուն ՀՈԱԿի շենքի հիմնանորոգման  աշխատանքներ

2.Վանաձոր համայնքի գրադարանների կենտրոնացված համակարգ ՀՈԱԿ-ի (Հր. Մաթևոսյանի անվան գրադարան) Թատերական 2 հասցեում գտնվող շենքի հիմնանորոգման աշխատանքներ

3Վանաձոր քաղաքի Չուխաջյան և Լալվարի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ

4Վանաձոր համայնքի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգու հիմնանորոգման աշխատանքներ, Շառլ Ազնավուրի անվան զբոսայգու շատրվանների ձեռքբերման և տեղադրման աշխատանքներ, Շառլ Ազնավուրի անվան զբոսայգու սմարթ կառուցվածքների ձեռքբերման և տեղադրման աշխատանքներ

5Վանաձոր համայնքի Տարոն-2 թաղամասում պուրակի կառուցման աշխատանքներ

6Վանաձոր համայնքի Տարոն-4 թաղամասում Մարդու իրավունքների այգու կառուցման աշխատանքներ

7Վանաձոր համայնքի բազմաբնակարան շենքերի ջերմամեկուսացման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքները այն է՝

«Վանաձոր համայնքի Տիգրան Մեծ պողոտա թիվ 77 բազմաբնակարան շենքի ջերմամեկուսացման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքները»

«Վանաձոր համայնքի Տիգրան Մեծ պողոտա թիվ 59 բազմաբնակարան շենքի ջերմամեկուսացման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքները»

«Վանաձոր համայնքի Տիգրան Մեծ պողոտա թիվ 34 բազմաբնակարան շենքի ջերմամեկուսացման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքները»

«Վանաձոր համայնքի Վարդանանց փողոց  թիվ 23 բազմաբնակարան շենքի ջերմամեկուսացման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքները»

«Վանաձոր համայնքի Վարդանանց փողոց  թիվ 82ը բազմաբնակարան շենքի ջերմամեկուսացման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքները»,

Որի արդյունքում կայացել է միայն «Վանաձոր համայնքի Տիգրան Մեծ պողոտա թիվ 34 բազմաբնակարան շենքի ջերմամեկուսացման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների ձեռք բերման» գնման գործընթացը, մյուսները հայտարարվել են չկայացած ։

8Վանաձորի Աթլետիկայի ՕՀՄՄՄ ՀՈԱԿի մարզասենյակի և վազքուղու կառուցման աշխատանքներ այն է՝

«Վանաձորի Աթլետիկայի ՕՀՄՄՄ ՀՈԱԿ-ի  ներքին վազքուղու կառուցման աշխատանքները»

«Վանաձորի Աթլետիկայի ՕՀՄՄՄ ՀՈԱԿ-ի մարզասենյակի կառուցման աշխատանքները»

«Վանաձորի Աթլետիկայի ՕՀՄՄՄ ՀՈԱԿ-ի  արտաքին վազքուղու կառուցման աշխատանքները»

Որի արդյունքում «Վանաձորի Աթլետիկայի ՕՀՄՄՄ ՀՈԱԿ-ի  ներքին վազքուղու կառուցման աշխատանքները» հայտարարվել է չկայացած։

Բաժնի կողմից 2020 թ․  ընթացքում կազմվել են թվով 41 որոշման նախագծեր, 247  կարգադրության նախագծեր և 140 ելիցի նախագծեր։

Գնման գործընթացներին վերաբերող բոլոր փաստաթղթերը, հայտարարությունները և արձանագրությունները օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հրապարակվել են ֆինանսների նախարարության https://www.armeps.am/ppcm/  և https://gnumner.am/ կայքերում։

 

Համայնքի ղեկավարի կողմից բաժնի 2020 թվականի ընթացքում կատարված աշխատանքները գնահատվել են լավ:

You May Also Like