ՈՐՈՇՈՒՄ N 184

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 դեկտեմբերի 2019 թվականի N  184

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 76 ՀԱՍՑԵԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԲՈՒ ԼԵՌՆԱՀԵԾԱՆՎԱՅԻՆ ՊԱՐԿ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բու լեռնահեծանվային պարկ» զբոսաշրջության զարգացման ՀԿ-ի նախագահ Էմմա Պետրոսյանի գրությունը, ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ ԱՁ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը, Վանաձորի քաղաքային համայնքի ավագանու 2014 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 56-Ն որոշմամբ հաստատված Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագիծը, գլխավոր հատակագծի լրամշակման նախագծային առաջադրանքը, ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի 15.08.2013 թվականի թիվ 7/ՊՓ-267 փորձաքննության եզրակացությունը և ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 22-րդ և 23-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 29-րդ կետերով, ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով և 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Հաստատել Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 76 հասցեի արևմտյան մասում գտնվող 2.03893հա մակերեսով հողամասի հատակագծման նախագիծը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:

2.Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 76 հասցեի արևմտյան մասում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող 2.03893հա մակերեսով հողամասը` համաձայնԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ ԱՁ-ի կողմից տրված հատակագծի, 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Բու լեռնահեծանվային պարկ» զբոսաշրջության զարգացման հասարակական կազմակերպությանը` լեռնահեծանվային պարկ հիմնելու համար:

3.Վանաձոր համայնքի ղեկավարին` իրականացնել պայմանագրի կնքման գործընթացը:

4. Վանաձոր համայնքի ղեկավարին` սույն որոշումը եռօրյա ժամկետում ներկայացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտե:

ԿՈՂՄ (17) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Մ.Ասլանյան Ա. Ափինյան
Գ.Քալանթարյան Ք.Մարուքյան
Ա.Գրիգորյան Կ. Ղուկասյան
Ա. Մատինյան Ա.Կարապետյան
Խ.Վարդանյան Կ. Բեկչյան
Մ.Հովհաննիսյան Ա. Ավետյան
Վ. Կռոյան Ա.Լոքյան
Ս.Մելքոնյան Դ.Հակոբյան
Ս.Ղամբարյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like