Հանդիպում Վանաձորի կերպարվեստի գործիչների հետ

Այսօր Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում Վանաձորի կերպարվեստի գործիչների հետ:
Հանդիպման նախաձեռնությունը համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանինն էր։ Նպատակը՝ Վանաձորում ստեղծագործելու ավելի բարենպաստ միջավայր ձևավորելն ու արվեստագետներին Վանաձորի մշակութային առօրյայում առավել ներգրավելն է։
Արկադի Փելեշյանը ընդգծել է, որ Վանաձորը կերպարվեստի տարբեր ճյուղերում բարձր նշաձող է սահմանել դեռ վաղուց, որը երիտասարդ արվեստագետները շարունակում են բարձր պահել։
Համայնքի ղեկավարը նշել է, որ կերպարվեստի գործիչները մեր քաղաքին յուրահատուկ դիմագիծ են տալիս և կարևորել է նրանց ակտիվ մասնակցությունը քաղաքի զարգացման գործում։
«Իմացեք, որ պատրասակամ ենք, բաց ենք քննարկումների, առաջարկների համար՝ հիմքում դնելով Վանաձորի և Վանաձորի մշակութային կյանքի զարգացումը։ Այս առումով կարևոր են նաև հենց ձեր կողմից նախաձեռնությունները»,- ասել է Արկադի Փելեշյանը։
Կերպարվեստի գործիչները հարցեր են բարձրացրել պետական կամ համայնքային աջակցություն ունենալու, արվեստի գործերի վաճառասրահ ունենալու, արվեստանոցների ու ոլորտի այլ խնդիրների վերաբերյալ։ Համայնքի ղեկավարը հորդորել է ակտիվացնել Վանաձորի նկարիչների միությունն ու ընդհանուր իրենց համայնքի խնդիրւները բերել քննարկման։
Որոշ հարցերի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք են բերվել կրկին հանդիպել և լուծման ուղիներ քննարկել։

You May Also Like