«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքների սուբվենցիաների տրամադրման ծրագրին մասնակցելու մասին» Վանաձոր համայնքի ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում

Մարտի 2-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքների սուբվենցիաների տրամադրման ծրագրին մասնակցելու մասին» Վանաձոր համայնքի ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում: Նիստը վարում էր համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը: Ներկա էին Վանաձոր համայնքի ավագանու անդամներ և համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետեր և աշխատակիցներ:

Վանաձոր համայնքի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը միտված սուբվենցիոն 5 ծրագրերը ներկայացրեց համայնքապետարանի աշխատակազմի Զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանը:

Դրանք էին «Վանաձոր համայնքի Աղայան փողոցի հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագիրը, որով  նախատեսվում է Աղայան  փողոցի կապիտալ վերանորոգումը։ Տվյալ ծրագրի իրականացումն ունի երկարաժամկետ բնույթ, որն իր ազդեցությունը կունենա համայնքի բնակիչների և այցելուների վրա։ Փողոցի հիմնանորոգման արդյունքում կունենանք բարեկարգ, ասֆալտապատ, գեղեցիկ նշագծված փողոց՝ բազալտե եզրաքարերով սահմանազատված։

Հաջորդ ծրագիրը «Վանաձոր համայնքի Տարոն-4 թաղամասից նոր պանթեոն և թիվ 2 գերեզմանատուն  գնացող փողոցի  հիմնանորոգման» ծրագիրն է, որով նախատեսվում է ամբողջովին հիմնանորոգել Տարոն-4 թաղամասից դեպի Պանթեոն գնացող գրունտային ճանապարհը, որը կդառնա դեպի գերեզմանատուն տանող 2-րդ հիմնական ճանապարհ։ Ճանապարհի կառուցումը կնպաստի խցանումների վերացմանը, որոշակիորեն կվերացնի բնակչության գերեզմանատուն հաճախելու անհարմարությունը։

Ծրագրերից մեկն էլ «Վանաձոր համայնքի թիվ 8 տնակային մանկապարտեզի շենքի կառուցում» ծրագիրն էր, որով նախատեսվում է թիվ 8 մանկապարտեզի շենքի կառուցում: 1988թ․ ավերիչ երկրաշարժից հետո Վանաձորի 20 մանկապարտեզներից 3-ը տնակային պայմաններում են գործում։ Դրանցից ամենամեծը քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող թիվ 8 մանկապարտեզն է, որի շենքի կառուցումը համայնքի մատաղ սերնդին կապահովի ժամանակակից պայմաններ ունեցող մանկապարտեզով։  Մանկապարտեզը կունանեա 6 խումբ․ ճաշարան, ունիվերսալ դահլիճ, որը կնպաստի նաև նրանց առողջ ապրելակերպին։

Լիլյա Դավթյանը ներկայացրեց նաև «Վանաձոր համայնքի Սայաթ-Նովայի անվան այգու հիմնանորոգում» ծրագիրը: Սայաթ-Նովայի անվան այգին քաղաքի ամենամեծ այգին է, ունի հիմնանորոգման ու բարեկարգման խիստ կարիք։ Այն կխթանի տուրիզմի զարգացմանը, դառնալով բնակիչների և տուրիստների ամենասիրելի վայրը: Ծրագիրով նախատեսվում է ճեմուղիների  ծածկույթի հիմնանորոգում, լուսավորության համակարգի կառուցում, կանաչապատում, նստարաններ, եզրաքարերի փոխում, ջրավազանների նորոգում:

Վերջինը «Վանաձոր համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ» ծրագիրն է, որով նախատեսվում  է վերանորոգել համայնքի բազմաբնակարան շենքերի առավել վնասված 20 տանիք (10 հարթ և 10 թեք)։ Շենքերում տանիքի ջերմամեկուսացում և տանիքի հիմնանրոգում իրականացնելը կնպաստի համայնքային բազմաբնակարան շենքերի պահպանմանը: Հասնելով բարձր էներգաարդյունավետության՝ կլուծվեն նաև բնակիչների սոցիալական խնդիրները՝ կրճատելով գազի և էլեկտրաէներգիայի ծախսերը։

 

Տեղի ունեցավ մտքերի փոխանակություն և հնչեցին լրացուցիչ պարզաբանում պահանջող հարցեր: Մասնակիցների կողմից առաջարկություններ չեղան: առաջարկություններ չեղան:

Ակտիվ քննարկումներից հետո նախագիծը կբերվի վերջնական տեսքի և կներկայացվի Վանաձոր համայնքի ավագանուն:

 

Նյութերին ծանոթանալ հետևյալ հղումով՝

You May Also Like