Վանաձորի ավագանին հաստատեց համայնքի 2020 թվականի բյուջեն

2019 թվականի դեկտեմբերի 23-ին կայացավ Վանաձոր համայնքի ավագանու տարեվերջյան նիստը: Օրակարգը հագեցած էր և ներկայացված էին 19 որոշման նախագծեր, այդ թվում ՝համայնքի 2020 թվականի բյուջեի և տարեկան աշխատանքային պլանի հաստատման նախագծերը:

Մինչ օրակարգի հաստատումը,  նիստը վարող համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանն առաջարկեց օրակարգում ընդգրկել ներդրումային բնույթի որոշման նախագիծ: Հրատապության կարգով ավագանու հաստատմանն էր ներկայացվել  Վանաձորի Մյասնիկյան փողոց 90/2-1 հասցեում, շուրջ 2.4 հա տարածքում, տարածաշրջանում եզակի «Բու Լեռնահեծանվային պարկ» -ի կառուցման համար հողամասի հատկացման և պարկի հատակագծման նախագիծի հաստատման որոշման նախագիծը: Ներդրումային այս ծրագրով նախատեսվում է իրականացնել շուրջ կես միլիոն դոլարի ներդրում: Որոշման նախագիծն ընդգրկվեց օրակարգում:

Ավագանին հաստատեց համայնքի 2020 թվականի բյուջեն: Համայնքի բյուջեով եկամտային մասը կկազմի 2 մլրդ 824 մլն 182 հազար դրամ, իսկ ծախսային մասը՝ 2 մլրդ 824 մլն 182 հազար դրամ: Այսպիսով, 2020 թվականի բյուջե պլանավորվել է առանց դեֆիցիտի (պակասորդի):  Համաձայն ներկայացված տվյալների, նախատեսված է համայնքի սեփական եկամուտների 104.3 տոկոս աճ ապահովել  2019 թվականի նկատմամբ և 111.5 տոկոս՝  2018 թվականի նկատմամբ: Այդ թվում, զգալի աճ է կանխատեսվել նաև  հողի հարկի, գույքահարկի, գույքի վարձակալության և տեղական ու պետական տուրքերի գծով: Հիշեցնենք նաև, որ համայնքապետարանը շուրջ 20 տոկոսվ բարձրաձրել է համայնքապետարանի և ենթակա հիմնարկների բոլոր աշխատակիցների աշխատավարձերը, օրենքով նախատեսված նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացմանը զուգահեռ: Ոչ նվազագյույն աշխատավարձ ստացող աշխատակիցների աշխատավարձի բարձրացումը կկատարվի համայնքի բյուջեի հաշվին: Ավագանու անդամներին տեղեկացվեց նաև, որ 2020 թվականին պաշտոնական դրամաշնորհներով դոտացիաները 2019 նկատմամբ կաճեն 113.6 տոկոսով: Եկամոևւտների զգալի աճ է կանխատեսվել նաև այլ հոդվածներով:

Մեկ այլ որոշմամբ ավագանին հաստատեց համայնքի տարեկան աշխատանքային պլանը՝ ՏԱՊ: ՏԱՊ-ը կազմվում է ամեն տարի , բազային հիմք ընդունելով. համայնքի 2018-2021թթ Զարգացման ծրագիրը: 2020 թվականի ՏԱՊ-ի մեջ առկա են 26 ծրագրեր, որոնք ուղղված են առաջնահերթություն ունեցող ոլորտների զարգացմանը:

Ավագանու անդամներ   Կարինե Ղուկասյանի, Սեյրան Ղամաբարյանի ընթացիկ նախաձեռնությամբ և համայնքի ղեկավարի ներկայացմամբ, ավագանին կայացրեց կարևոր որոշում: 2020 թվականի համար սահմանվեց գույքահարկի գծով արտոնություն Հայաստանի  Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետության) պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցության հետևանքով 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամ դարձած անձանց համար , ովքեր գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունները ձեռք են բերել մինչև 2020 թվականի հունվարի 1-ը և գույքի կադաստրային արժեքը չի գերազանցում  10 մլն ՀՀ դրամը: Ընդ որում, գույքահարկի գծով արտոնություն, նույնն է՝ գույքահարկից ազատում,  կարող է սահմանվել միայն  ՀՀ պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանության վարչության կողմից տրված տեղեկանքի հիման վրա:

Ավագանին մեկ այլ որշմամբ հաստատեց համայնքի սանիտարական մաքրման սխեման: Հիշեցնենք, որ Վանաձոր համայնքում առաջացող աղբի ծավալը կազմում է տարեկան 28 հազար 85 տոննա:

Ավագանին օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի վերաբերյալ կայացրեց որոշումներ:

Ավագանու հաջորդ նիստը կկայանա 2020 թվականի փետրվարի 14-ին:

You May Also Like