Հանրային բաց լսումներ 2018 թ. բյուջեի կատարման տարեկան և Վանաձոր համայնքի զարգացման ծրագրի իրականացման հաշվետվությունների նախագծերի վերաբերյալ

Փետրվարի 21-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցան Վանաձոր համայնքի ղեկավարի 2018 թվականի բյուջեի կատարման տարեկան և հաշվետու տարում Վանաձոր համայնքի զարգացման ծրագրի իրականացման հաշվետվությունների նախագծերի հանրային բաց լսումները: Ներկա էին Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը, տեղակալ Արման Բերնեցյանը, գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը, աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը, համայնքապետարանի պատասխանատու ներկայացուցիչներ, Վանաձոր համայնքի ավագանու անդամներ: Արթուր Օհանյանը խոսեց հանրային քննարկումների սակավամարդության մասին: «Հանրությանը պետք է հնարավորինս մասնակից դարձնել հանրային քննարկումներին: Ակնկալում եմ կառուցողական քննարկում»,-ասաց աշխատակազմի քարտուղարը:
Համայնքապետարանի ֆինանսական բաժնի պետ Վահե Գրիգորյանը ներկայացրեց Վանաձոր համայնքի ղեկավարի 2018 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը, ապա ծավալվեց ակտիվ քննարկում: Արդյունքում առաջարկներ չեղան, սակայն արձանագրվեց մեկ բացթողում: 05 բաժնի 1-ին խմբի 1-ին դասում 4213 կոմունալ ծառայությունների մեջ ձմեռային պաշտպանության տողում 7 մլն 25 հազ. ՀՀ դրամ կատարողականն իրականում պետք է լիներ 932 հազ. 775 դրամ: Ընդհանուր հոդվածի հանրագումարի թիվը ճիշտ է: Ավագանուն ներկայացվող օրինակում կկատարվի ուղղում:
Հաշվետու տարում Վանաձոր համայնքի զարգացման ծրագրի իրականացման հաշվետվության նախագիծը ներկայացրեց զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանը: Այս դեպքում ևս առաջարկություններ չեղան: Հնչեց հարց, որը վերաբերում էր ներդրումային ծրագրեր իրականացնելու գործընթացին:
Ակտիվ քննարկումներից հետո նախագծերը կբերվեն վերջնական տեսքի և կներկայացվեն Վանաձոր համայնքի ավագանուն:

You May Also Like