ՈՐՈՇՈՒՄ N 50-Ա


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունիսի 2017 թվականի N 50-Ա

 

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 2017 թվականի հունիսի 14-ի «Վանաձոր համայնքի համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների կանոնադրություններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 590-Ա որոշումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով և 13-րդ հոդվածի 2-րդ մասի դ) ենթակետով` համայնքի ավագանին որոշում է.

 

  1. Տալ համաձայնություն Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ նախադպրոցական ուսումնական հաստատությունները «Մանկապարտեզներ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ վերանվանելուն:
  2. Հաստատել Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ` Ֆ. Նանսենի անվան թիվ 2, թիվ 3, թիվ 4, թիվ 5, թիվ 7, թիվ 8, թիվ 10, թիվ 11, թիվ 15 Սուրբ Մարիամ Աստվածածին, Մ.Մատինյանի անվան թիվ 19, թիվ 24, թիվ 28, թիվ 30, թիվ 31, թիվ 32, թիվ 33, թիվ 34, թիվ 35, թիվ 40, թիվ 41 մանկապարտեզների կանոնադրությունները նոր խմբագրությամբ` համաձայն թիվ 1,2,3,4,5,6,7.8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20 հավելվածների:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

ԿՈՂՄ ( 15) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան
Գ.Քալանթարյան
Ա.Գրիգորյան
Մ.Հովհաննիսյան
Խ.Վարդանյան
Ա.Մատինյան
Հ.Մովսիսյան
Վ.Դոխոյան
Ա.Ափինյան
Վ.Ավագյան
Դ.Սիմոնյան
Ս.Մելքոնյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
Ա.Լոքյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like

Leave a Reply