Մեծարվեցին Վանաձորի 10 լավագույն մարզիկները և նրանց մարզիչները

Դեկտեմբերի 22-ին Էդվարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի համերգասրահում տեղի ունեցավ Վանաձոր համայնքի 10 լավագույն մարզիկների և նրանց մարզիչների, ինչպես նաև 4 պատանի մարզիկների և նրանց մարզիչների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Ներկա էին համայնքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչները, բազմաթիվ մարզիկներ և մարզասերներ:

 
Երեկոյի սկզբում մարզիկներին և մարզիչներին շնորհավորեց Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, ապա սկսվեց պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Մարզիկները և նրանց մարզիչներն արժանացան շնորհավորագրերի և դրամական պարգևների:
Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանն արժանացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհակալագրին՝ կուսակցական, հասարակական-քաղաքական ակտիվ գործունեության համար:
Մարզիկներին պարգևներ հանձնեց նաև ռուսաստանաբնակ ( Խանտիմանսիսկ) վաստակավոր մարզիչ Արարատ Սարգսյանը: Մարզիկներն արժանացան նաև Լոռու մարզպետի շնորհակալագրերին:


Պարգևատրվեց նաև հրաշամանուկ Սարիբեկ Մոսինյանը:
Երեկոն ուղեկցվեց նաև երաժշտական կատարումներով:



You May Also Like

Leave a Reply