ՈՐՈՇՈՒՄ N 159

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2019 թվականի N  159

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 74-րդ հոդվածի, 76-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթներով, 81-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի  18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

  1. Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը տրամադրել մրցույթով կառուցապատման իրավունքով և սահմանել հողամասերի վարձավճարների մեկնարկային գները`

ա) Հասարակական սպասարկման օբյեկտների համար
(10 տարի ժամկետով)

1ա.1 Աղայան փողոց, թիվ 86-5/1 հողամաս  0,0032հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0718-ից, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 19200 դրամ:

բ) Այգեգործական նպատակով հողամասերի համար
(10 տարի ժամկետով)

1բ.1 Սարի թաղ 3-րդ փողոց, թիվ 32/1-1 հողամաս 0.125 հա, կադաստրային ծածկագիր- 06-001-3866-ից, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է տարեկան 25000 դրամ:

գ) Ավտոտնակների համար
(10 տարի ժամկետով)

1գ.1 Տիգրան Մեծի պողոտա, թիվ 34-40/1 հողամաս  0,00522հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0436-ից,  հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 1253 դրամ:

ԿՈՂՄ (16) ԴԵՄ(3) ՁԵՌՆՊԱՀ ( 0)
Մ.Ասլանյան Ս.Աղաբեկյան Վ.Ավագյան
Գ.Քալանթարյան Ա.Փելեշյան Հ.Ղամբարյան
Ա.Գրիգորյան Կ.Դավթյան Դ.Հակոբյան
Ա.Մատինյան Ա.Խաչատրյան
Ա.Ափինյան Ա.Սիրադեղյան
Հ.Մովսիսյան Հ.Սիմիկյան
Ս.Մելքոնյան Ա.Կարապետյան
Ս.Ղամբարյան Ռ.Մարգարյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like