ԱՄՆ նվերը Վանաձորի մանկապարտեզներին

ԱՄՆ ցամաքային ուժերի Եվրոպական հրամանատարության «Հումանիտար օգնության ծրագրի» շրջանակում, ինչպես նաև ԱՄՆ դեսպանի և ԱՄՆ Դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակի Միջռազմական ծրագրերի համակարգող Անի Մելքումյանի աջակցությամբ Վանաձորի մանակապարտեզներին տրամադրվել է գույք:
Նախաձեռնության հեղինակը Լիլիա Աբրահամյանն է, ում ջանքերով հնարավոր է դարձել իրականացնել այս ծավալուն աշխատանքը: Վանաձորի համայնքապետարանը շնորհակալություն է հայտնում նախաձեռնության հեղինակին և կազմակերպիչներին՝ գեղեցիկ անակնկալի համար, որն անհրաժեշտություն էր: Մանկապարտեզները ձեռք բերեցին սառնարաններ, աման լվացող մեքենաներ, հարմարավետ մանկական աթոռներ, պահարաններ և այլն:

  • mankapartez
  • mankapartez
  • mankapartez
  • mankapartez
  • mankapartez

You May Also Like