Համայնքի անձնագիր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶ

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ


  • ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Տաշիր-Ձորագետի շրջանը և հատկապես Վանաձոր քաղաքի տարածքը հարուստ են  մեծ ու փոքր հնագիտական հուշարձաններով («Թագավորանիստ», «Մաշտոցի բլուր»,  «Քոսի ճոթեր»), բրոնզե դարի և վաղ երկաթի դարաշրջանի (մ.թ.ա. lll հազարամյակ) դամբարաններով: Այստեղ ծաղկում է ապրել խեցեգործությունը, զարգացել է մետաղագործությունը:

Բնակավայրի մասին միջնադարից մեզ հասած շատ տեղեկություններ չեն պահպանվել: Միակ հետքը Վանաձորի կիրճում գտնվող Պապանի գյուղն է:

Գուգարքի հետ միասին՝ Վանաձորի տարածքում գտնվող բնակավայրը մ.թ.ա. ll դարում եղել է Մեծ Հայքի, իսկ մ.թ. X դարում՝ Կյուրիկյան թագավորություն կազմի մեջ: Ենթադրվում է, որ Ղարաքիլիսա (Սև եկեղեցի) անունը թաթարական է, տրվել է Xlll դարի սկզբներին Վանաձորի հյուսիսային բլրի վրա գտնվող սև քարից կառուցված եկեղեցու անունով:

1801թ. Վրաստանի հետ Ռուսաստանին է անցնում նաև Լոռին, և Ղարաքիլիսան դառնում է սահմանային զորակայան: 1849թ. Ղարաքիլիսան Երևանի նահանգի մեջ էր: 1870թ. Դիլիջան-Ղարաքիլիսա-Ալեքսանդրապոլ ճանապարհի, իսկ 1899թ. Թիֆլիս-Ղարաքիլիսա-Ալեքսանդրապոլ երկաթուղու, կայարանի, փոստատան և իջևանատների կառուցումը նպաստեց գյուղաքաղաքի ձևավորմանն ու զարգացմանը:

1812թ. Եվրոպացի ճանապարհորդներ Ջեյմս Մորիերը և Ռոբերտ Հերփորթը տեսել են փայտե, հողածածկ տներով մի խղճուկ գյուղակ: Իսկ 1829թ. Ղարաքիլիսա եկած Խաչատուր Աբովյանը վկայում է, որ այստեղ հազիվ 500-600 բնակիչ կար, որոնք գաղթել էին Երևանից: Հետագայում Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, Ղարաքիլիսայում բնակություն են հաստատել Արևմտյան Հայաստանի Կարս, Արդահան, Բայազետ, Էրզրում քաղաքներից գաղթած մի քանի հարյուր հայ ընտանիքներ:

Նախախորհրդային շրջանում այստեղ գործել են եկեղեցական, ծխական (հիմնվել է 1853թվականին), օրիորդաց (1879), պետական երկդասյա ռուսական (1897) և ռուս պաշտոնյաների երեխաների (1908) դպրոցներ:

Վանաձորը քաղաքային բնակավայր է 1924թվականից: 1929-1930թվականներին կազմվել է Ղարաքիլիսայի (հետագայում՝ Կիրովական, այնուհետև Վանաձոր) առաջին հատակագիծը (ճարտարապետներ՝ Կարո Հալաբյան, Միքայել Մազմանյան, Գևորգ Քոչար), որով նախատեսում էր քաղաքի տարածքն ընդլայնել արևմտյան և արևելյան ուղղություններով՝ Դիմաց թաղամասում: Մինչև 1935թ. կոչվել է Ղարաքիլիսա: 1935թ. հունվարին Հայկական ԽՍՀ Կենտգործկոմի նախագահությունը որոշում է հեղափոխական Սերգեյ Միրոնովիչ Կիրովի հիշատակը հավերժացնելու նպատակով քաղաքը վերանվանել Կիրովական: 1939թ. գլխավոր հատակագծով (ճարտարապետներ՝ Ն. Զարգարյան, Ա. Մինասյան) որոշակի է դարձել քաղաքի կերպարը՝ զարգացման նշանակալից հեռանկարներով (արդյունաբերական կենտրոն և ամառանոցային վայր): 1949թ. կազմվել է նոր գլխավոր հատակագիծ (ճարտարապետներ՝ Հ Դավթյան, Ռ. Գրիգորյան): 1950-ական թվականներին կառուցապատվել է Կիրովի անվան (այժմ՝ Հայքի) հրապարակը՝ քաղաքի վարչակառավարչական կենտրոնը:

19-րդ դարում քաղաքում եղել է երկու եկեղեցի՝ կառուցված 1831թվականին (1828թ. երկրաշարժից քանդված հին եկեղեցու տեղում) և 1895թ. (ռուսական եկեղեցին):  1978թ. քաղաքում գործել են արդյունաբերական 27 ձեռնարկություններ: Այդ ժամանակաշրջանի արդյունաբերության առաջատարը Ալեքսանդր Մյասնիկյանի անվան քիմիական գործարանն էր: Ժամանակին քաղաքի խոշոր ձեռնարկություններից են եղել քիմիական մանրաթելերի, ճշգրիտ հաստոցների, «Ավտոգենմաշ»,  «Ավտոմատիկա» գործարանները, տրիկոտաժի, կահույքի, կարի արտադրական միավորումները: «Պոլիմերսոսինձ» գիտաարտադրական միավորումն իր բնագավառի առաջատար գիտական կենտրոններից էր: Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս մեծ համբավ են ունեցել այն ժամանակ Կիրովականի կահույքի, մորթու-մուշտակի, կարի ֆաբրիկաները, «Լոռի» հանքային ջրերի գործարանն ու թեթև արդյունաբերության այլ ձեռնարկություններ:

1992թ. քաղաքը կոչվում է Վանաձոր: Այն Հայաստանի Հանրապետության երրորդ քաղաքն է (80000 բնակչություն՝ 2017թ., իսկ 1988թ.-ին՝ 178000), Լոռու մարզկենտրոնը:

Այսօր քաղաքը մեծամասամբ հաղթահարել է 1988թ. ավերիչ երկրաշարժի հետևանքները և թևակոխել է զարգացման նոր փուլ: Այժմ քաղաքը զարգացման երկրորդ շունչն է առնում: Վանաձորում գործում են 6 բուհ, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը, 10 մարզադպրոց, ընդհանուր առմամբ 19 մշակութային հիմնարկներ՝ երաժշտական դպրոցներ, արվեստի դպրոցներ, երգչախմբեր, մշակույթի տներ, թատրոններ, թեթև արդյունաբերական ձեռնարկություններ և այլն:

  • ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ

Լոռու մարզկենտրոն Վանաձորը գտնվում է Հայաստանի հյուսիսային մասում: Զբաղեցնում է 2599,33հեկտար մակերես՝ Փամբակի և Բազումի լեռների հովտում:

Հեռավորությունը Երևանից ավտոմոբիլային ճանապարհով 120կմ է, երկաթգծով՝ 224կմ: Ծովի մակերևույթից բարձր է 1353մ: Քաղաքի միջով հոսում են Փամբակ, Տանձուտ և Վանաձոր գետերը:

Վանաձորը տարածքային վարչական կենտրոն է, տրանսպորտային հանգույց՝ այստեղով են անցնում Երևան-Թբիլիսի երկաթգիծը, ինչպես նաև միջպետական կարևորագույն ավտոճանապարհներ:

  • ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը (մմ) 437,1մմ
Օդի միջին ջերմաստիճանը հունվարին (0C) -80C
Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին (0C) +220C
  • ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Նախկին (ՀԽՍՀ) վարչական շրջանի անվանումը Կիրովական /1935թ./
2. Համայնքի հեռավորությունը՝
    2.1) մայրաքաղաքից (կմ) 120կմ
    2.2) մարզկենտրոնից (կմ) 0
    2.3) պետական սահմանից ուղիղ գծով (կմ) 106,8կմ  և  87,5կմ
    2.4) նախկին շրջկենտրոնից (կմ) 0
    2.5) միջպետական նշանակության ավտոճանապարհից (կմ)
    2.6) երկաթուղային կայարանից (առկայության դեպքում) (կմ) առկա է
4. Համայնքի բարձրությունը ծովի մակերևույթից (մ) 1353մ
5. Համայնքի վարչական տարածքը (քառ. կմ/հա) 2599.33հա
6․Սահմանակից համայնքների անվանումները Սպիտակ, Ազնվաձոր, Արջուտ, Բազում, Գուգարք, Դարպաս, Լեռնապատ, Շահումյան, Փամբակ
7. Համայնքապետարանի էլեկտրոնային փոստի հասցեն vanadzor.lori@mta.gov.am
8. Համացանցային պաշտոնական կայքի հասցեն vanadzor.am
9. Համայնքի ղեկավարի հեռախոսահամարը 060 650 040;(0322)226-48
10. Համայնքապետարանի հեռախոսահամարը 060 650 757; (0322)411-00
11․Համայնքի հեռախոսային կոդը (+374)322;
12․Համանքում փոստային բաժանմունքի առկայությունը (այո, ոչ) այո
13.Համայնքապետարանի փոստային դասիչը 2001
14.Հաստատված գլխավոր հատակագծի առկայությունը (այո, ոչ) այո
15. Քաղաքացիների սպասարկման գրասենյակի առկայությունը (այո, ոչ) այո
  • ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
                   2022թ.
1. Մշտական բնակչության թվաքանակը 76100
2. Գրանցված  ծնունդների քանակը 1100
2.Մահացության դեպքերի քանակը 1230
3.Ամուսնությունների քանակը 428
4. Ամուսնալուծությունների քանակը 189
5. Տնային տնտեսությունների թիվը 17975
6. Ընտանեկան նպաստ ստացող տնային տնտեսությունների քանակը 2737
7. Կենսաթոշակառուների քանակը 26284
8. Հաշմանդամություն ունեցող անձանց քանակը 9279
  • ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  2022թ.
 

1. Գրադարանների քանակը

1 մասսայական և 3 մանկական
2. Արվեստի դպրոցների քանակը 4
3. Երաժշտական դպրոցների քանակը 3
4. Նախադպրոցական հիմնարկների քանակը 20
5. Հանրակրթական դպրոցների քանակը Ընդ. 30  հիմնական՝ 24,  ավագ՝ 6
6. Նախնական մասնագիտական (արհեստագործական)  ուսումնական հաստատությունների քանակը
7. Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների քանակը 6
8. Բարձրագույն ուսումնական հաստատությունների քանակը 6
9. Մարզադպրոցների քանակը /համայնքային ենթակայության/ 11
  • ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
  2022թ.
1. Համայնքի բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը (մ2) 1760761
2. Բազմաբնակարան շենքերի ընդհանուր թիվը 1065
3. Բնակելի տների (առանձնատների) ընդհանուր թիվը 7741
  • ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2022թ.
1. Գյուղատնտեսական նշանակության հողեր (հա) 3.26
2. Բնակավայրերի հողեր (հա) 1905.65
3. Արդյունաբերական, ընդերք օգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների 305.19
4. Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյետներ 80.80
5. Հատուկ նշանակության 14.38
6. Հատուկ պահպանվող տարածքների 109.15
7. Անտառային 121.74
8. Ջրային 59.17
9.Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 1209
10. Մանր եղջերավոր անասունների (ոչխար և այծ) գլխաքանակը 78
11. Խոզերի գլուխաքանակը 223
12. Գյուղատնտեսական տեխնիկա
12.1 տրակտորներ (քանակը)
12.2 կոմբայններ (քանակը)
13. Գյուղացիական տնտեսությունների թիվը
  • ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
1. Էլեկտրական ենթակայանների քանակը 275
2. Բնակավայրի գազիֆիկացման առկայությունը (այո, ոչ) այո
3. Բնակավայրի աղբավայրի առկայությունը (այո, ոչ) ոչ
4. Բնակավայրում գերեզմանատան առկայությունը (այո, ոչ) այո
5. Ներբնակավայրային ճանապարհների ընդհանուր երկարությունը (կմ) 220
6. Կոմունալ և ճանապարհաշինական տեխնիկայի առկայությունը
6.1 Ինքնաթափ բեռնատար մեքենաների քանակը
 6.2 Էքսկավատորների քանակը
 6.3 Թրթուրավոր տրակտորների քանակը
 6.4 Գրեյդերների քանակը
 6.5 Աղբատար մեքենաների քանակը
6.7 Բազմաֆունկցիոնալ կոմունալ մեքենաների քանակը 4
6.8 Վակումային փոշեկուլ մեքենաների քանակը 3
6.9 Ավտոաշտարակների քանակը-
7. Բնակավայրի տարածքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը (կմ) 17,478
8. Բնակավայրի տարածքում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերի առկայությունը (այո, ոչ) և դրանց քանակը բանկ’ 10, մասնաճյուղ’14
9. Ներհամայնքային երթուղիների առկայությունը (այո, ոչ) այո
10. Ներբնակավայրային երթուղիների առկայությունը (այո, ոչ)

այո

 

  • ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

Համայնքի վարչական բյուջեի եկամուտներ (հազ. դրամ) 

Ընդունված բյուջե Փաստացի
1.Ընդամենը եկամուտներ 2857805.7 2993184.3
2. Հարկային եկամուտներ, ընդամենը

այդ թվում`

544078.6 758908.3
         2.1 հողի հարկ 7000.0 9211.2
        2.2 գույքահարկ 537078.6 749697.1
3. Պաշտոնական տրանսֆերտներ, ընդամենը 1738455.6 1738455.6
         3.1 դոտացիա 1734631.6 1734631.6
         3.2 սուբվենցիա 3824.0 3824.0
4. Մուտքեր հողի օտարումից 603631.9 49719.8

 

Համայնքի վարչական բյուջերի ծախսեր (հազ. դրամ) 

Ընդունված բյուջե Փաստացի
1.      Ընդամենը ծախսեր 2857805.7 2643436.9

 

Համայնքի ֆոնդային բյուջերի եկամուտները (հազ. դրամ) 

Ընդունված բյուջե Փաստացի
1.      Ընդամենը ֆոնդային բյուջեի եկամուտներ 607314.5 310128.9

Ֆոնդային բյուջեի ծախսեր (հազ. դրամ)

Ընդունված բյուջե Փաստացի
1. Ընդամենը ծախսեր 607314.5 493838.7
  • ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
1.Համայնքապետարանի աշխատողների թվաքանակը, մարդ

որից՝

1.1  համայնքային ծառայողներ

157
124
2. Բնակավայրի բնակիչ ավագանու անդամների թվաքանակը 30