01.01.0001թ

ԲԱՆՅՈ(ՖՐԱՆՍԻԱ)

Բանյո - Վանաձոր  համագործակցության սկիզբ 1967թ․

02․03․2017

https://vanadzor.am/vanadzor-banjo-2/

Մարտի 2-ին Վանաձոր է ժամանել Բանյո քաղաքի ներկայացուցիչը , ով հյուրըկալվեց Վանաձորի համայնքապետարանում: Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ  Արտյոմ Գրիգորյանն ընդունեց Ֆրանսիայի Բանյո քաղաքի ներկայացուցիչ Նատալի Թոփակյանի և «Նռենի» հկ նախագահ Անուշ Առնավուտյանին : Հանդիպմանը ներկա են գտնվել  համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը,  ծրագրերի և արտաքին հարաբերությունների բաժնի պետ Լիլյա Դավթյանը, մշակույթի և կրթության բաժնի մասնագետ Լիդա Զարգարյանը և Վանաձոր համայնքի ավագանու անդամ Գայանե Քալանթարյանը:

Հանդիպման ընթացքում Անուշ Առնավուտյանը ներկայացրեց 2004թ.-ից  մինչ օրս կազմակերպության կողմից Վանաձորում կատարված աշխատանքները և հետագա ծրագրերը:

Մանրամասն խոսվեց «Փոքրիկ նապաստակ» կենտրոնի մասին, որտեղ հաճախում են 0-4 տարեկան երեխաները: Այն վաղ-սոցիալական կենտրոն է, որի հիմնական նպատակն է լուծել երեխաների շփման խնդիրները: Ներկայացվել են նաև տարածքի հետ կապված խնդիրները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են  նաև  Վանաձոր-Բանյո քույր քաղաքների համագործակցության հեռանկարները:

 

09․11․2018

https://www.facebook.com/search/top?q=%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B5%D5%B8

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը 2018թ նոյեմբերի 9-11-ը մասնակցել է ֆրանսիական Բանյո քաղաքի և Վանաձորի բարեկամության 50-ամյակի միջոցառումներին։Միջոցառումներին ներկա են գտնվել Ֆրանսիայում ՀՀ դեսպան տիկին Հասմիկ Տոլմաջյանը, ֆրանսիահայ պետական գործիչ Պատրիկ Դևերջյանը, սենատորներ, հայ համայնքի ներայացուցիչներ։Բարեկամության նախկինում կնքված հուշագրի մեջ կատարվել են նոր լրացումներ

 

28․10․2019

https://www.facebook.com/search/top?q=%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B5%D5%B8

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանն ընդունել է Վանաձորի քույր քաղաք Բանյոյի պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ուղղությունները, վերահաստատվել ձեռք բերված պայմանավորվածությունները:

Բանյո քաղաքի արտաքին կապերի պատասխանատու Ժան Մարկ Բեսսոնը շնորհակալություն հայտնեց Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմին՝ բարեհամբույր վերաբերմունքի և ջերմ ընդունելության համար: Կարևորեց 2 քաղաքների միջև հարաբերությունների զարգացումը, ծանոթացավ Վանաձորի զարգացման ռազմավարությանը:

Վերջինս նշեց նաև, որ բարեկամությունը միայն դրական կերպով կարող է անդրադառնալ 2 քույր-քաղաքների վրա: Ընդգծելով, որ 2 քաղաքների միջև փոխանակման ծրագրերի իրագործման ընթացքում կարող են ֆինանսկան խնդիրներ առաջանալ՝ Ժան Մարկ Բեսսոնը կարևորեց գործընկերների և ներդրողների ներգրավումը: Հաղորդակցման խնդիրները լուծելու համար նա կարևորեց Վանաձորում ֆրանսերենի ուսուցման ծրագրի իրականացումը, ինչպես նաև մշակույթի, սպորտի, բարձր տեխնոլոգիաների և զբոսաշրջության զարգացման ուղղությամբ ծրագրեր իրականացնելու հեռանկարները: Ֆրանսերենի ուսուցման նպատակով կարևորեց երկու քաղաքների քաղաքապետարանների աշխատակազմերի փոխայցելությունները և փորձի փոխանակումը: Բեսսոնը վստահեցրեց, որ քաղաքային կայուն զարգացման համար պատրաստ են կիսվել իրենց փորձով:

Խոսվեց նաև Վանաձորի համայնքապետարանի կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանի և Բանյոյի մշակույթի տան տնօրեն Նատալի Պրադելի համատեղ քննարկման և ձեռք բերված համաձայնության մասին, որի շրջանակում իրագործվելու են մի շարք մշակութային ծրագրեր:

 

07․09․2021

https://vanadzor.am/caver_aranc_sahmani_vanadzorum_qnnarkel-en_katarvogh_tsragir_07_09_2021/

2021թսեպտեմբերի 7-ին Վանաձոր համայնքի ղեկավարն ընդունել է DSF «Ցավեր՝ առանց սահմանների» ֆրանսիական հոգեբանական կազմակերպության Ֆրանսիայում ծրագրերի պատասխանատու Նատալի Թոփակյանին և կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Անուշ Առնավուտյանին:

«Ցավեր՝ առանց սահմանների» ֆրանսիական միությունը «Նռենի» ՀԿ-ի հետ համատեղ 2004 թ.-ից ի վեր իր գործունեությունն է ծավալում Լոռու մարզում՝ համագործակցելով Վանաձորի և Բանյոյի քաղաքապետարանների հետ:

Առաքելության նպատակն է հոգեբանական աջակցություն ցուցաբերել Լոռու մարզի բնակչությանը և հզորացնել հայ մասնագետների գիտելիքները:

Հանդիպման ընթացքում գնահատվել է մինչ այժմ կատարված աշխատանքը և քննարկվել են  հետագա անելիքները: Կազմակերպության մասնագետների և նրանց կողմից վերապատրաստված աշխատակիցների կողմից աշխատանքներ են իրականացնում Վանաձորի 4 մանկապարտեզներում:

Թիվ 35 նախակրթարանում, հայ մասնագետների հետ համատեղ, կազմակերպության հոգեբանները աշխատանք են տանում ներառական կրթության կարիք ունեցող երեխաների հետ: Տեղացի և արտասահմանցի մասնագետների կողմից իրականացվում են նաև  նոր մեթոդների ուսուցանում և կիրառում:

Նատալի Թոփակյանն անդրադարձավ նաև «Փոքրիկ նապաստակ» կենտրոնի գործունեությանը, համավարակի ընթացքում աշխատանքի կազմակերպման առանձնահատկություններին։

 

07․03․2024

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։

Դեսպանը նշել է, որ սա իր առաջին այցն է Վանաձոր և կարևորում է այս այցը՝ ՀՀ մեծությամբ 3-րդ քաղաք։ Կողմերը կարևորել են երկու ժողովրդների միջև վաղեմի բարեկամությունը։

Հանդիպման ընթացքում խոսվել է Վանաձոր-Բանյո քույր քաղաքների համագործակցության մասին։ Քննարկվել են քաղաքների գործընկերությունն ակտիվացնելու հեռանկարները։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը նշել է, որ Բանյոյի հետ կապը վերականգնելու ուղղությամբ դեռ նախորդ տարվանից են քայլեր ձեռնարկվում։ Քույր քաղաքներ դառնալու 55-ամյակի առթիվ նորոգվել ու լուսավորության նոր լուծումներ է ստացել Բանյո կոչվող փողոցը, որի բացմանը նախատեսվում էր ընդունել քույր քաղաքի պատվիրակության։ Այն հետաձգվել էր։ Արկադի Փելեշյանի հրավերը՝ այս տարի դեսպանի մասնակցությամբ բացումը կատարելուն, դեսպան Օլիվիե Դըկոտինյին սիրով ընդունեց։

Դեսպանը նաև հետաքրքվել է Վանաձորի տնտեսության ու արդյունաբերության մասին։

Արկադի Փելեշյանը և Դեսապան Օլիվիե Դըկոտինյին՝ դեսպանի ցանկությամբ, այցելել են Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատ, ապա եղել են Բանյո փողոցում։

Մշակույթի պալատում նրանք շրջել են նախասրահում ու դահլիճում։ Համայնքի ղեկավարը նշել է, որ այն Վանաձորի պատմամշակութային արժեք հանդիսացող շենքերից մեկն է, որն այս տարի կհիմնանորոգվի։

Համայնքի ղեկավարն ու դեսպանը պայմանավորվել են, որ նմանատիպ այցերը հաջորդական են լինելու։

 

07․05․2025

Մայիսի 7-ին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:։

Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Դեսպանը նշել է, որ բացի իրենց նախատեսած համերգային ծրագրից առանձին համերգներով կարող են ելույթներ ունենալ տեղական խմբերն ու կատարողները։

Արկադի Փելեշյանը մեծ պատրաստակամությամբ ընդունել է առաջարկը։

Կողմերը քննարկել են համերգի անցկացման վայրի և կազմակերպման առնչվող հարցեր։

Արկադի Փելեշյանը և Դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել են Շառլ Ազնավուրի պալատի ճեմասրահ և հարակից զբոսայգի։